Հանրապետության տարածքում այսօր՝ հուլիսի 12-ին, ժամը 14:10-ի սահմաններում երկրաշարժ է գրանցվել:

Երկրաշարժը բավական ուժեղ զգացվել է Վանաձորում, Ստեփանավանում եւ հարակից գյուղերում:

Ցնցումը զգացել են նաև Շիրակի մարզում:

Երկրաշարժը զգացվել է նաեւ Հրազդանում, Երեւանում։

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ այսօր, հուլիսի 12-ին, ժամը 14.14-ին 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտում` էպիկենտրոնը Վրաստանի տարածքում: Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ 41.200 և արևելյան երկայնության 43.920 (Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք):Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիսային հատվածում՝ Գյումրի, Ստեփանավան և Ալավերդի քաղաքներում՝ 4-5 բալ, Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել