Ձեզ եմ ներկայացնում մի օշարակի պատրաստման եղանակ, որը կօգնի նվազեցնել ճարպի և ջրի պարունակությունն օրգանիզմում: Այս օշարակն իսկապես օգտակար է, հատկապես որևէ մարզանքի հետ համատեղ:

Այն կարող է օգնել բարելավել հիշողությունը, տեսողությունն ու լսողությունը: Հիմնական բաղադրիչն է թարմ ծովաբողկը, որը հարուստ է C, B1, B6, B2 վիտամիններով, երկաթով, մագնեզիումով, ֆոսֆորով: Ծովաբողկը կարգավորում է նյութափոխանակությունը, վերացնում է հոգնածությունը` միևնույն ժամանակ նպաստելով ստամոքսում լավ բակտերիաների զարգացմանը:

Բաղադրիչները`

  • 125 գրամ ծովաբողկ,
  • 4 կիտրոն,
  • 3 թեյի գդալ մեղր,
  • 2 թեյի գդալ աղացած դարչին
  • 1 կտոր կոճապղպեղ (2 սմ)

Պատրաստման եղանակը

Աանհրաժեշտ է բլենդերով հարել ծովաբողկը և կոճապղպեղը: Քամեք կիտրոնի հյութը և ավելացրեք բլենդերի մեջ, ավելացրեք 3 թեյի գդալ մեղր, 2 թեյի գդալ դարչին և խառնեք՝ մինչև օշարակ ստացվի: Օշարակը պահեք բանկայի մեջ:

Օգտագործումը՝ մեկ թեյի գդալ օրական երկու անգամ՝ ուտելուց և կարդիո մարզանքից առաջ: Երեք շաբաթ օգտագործելուց հետո դադար տվեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել