Նախկին պոռնոաստղը, ում պայմանականորեն կկոչենք Էն, Cosmopolitan –ի հետ ունեցած իր հարցազրույցում բացահայտել է, թէ ինչպիսի կյանքով է իրականում ապրել պոռնոինդուստրիայում աշխատելու ժամանակ։

Ինչպես նշում է Էնը, ինքը փողի կարիք չի ունեցել, երբ որ սկսել է իր գործունեությունը այդ բնագավառում։ Նա նկարահանվել է լավ ժամանակ անցկացնելու համար։ Էնը միշտ էլ սեքսուալ հրեշ է ունեցել իր ներսում, ումից ազատվելում միակ տարբերակը պոռնոֆիլմերում նկարահանվելն է եղել։ Տեղափոխվելով Լոս Անջելես, Էնը վերջնական որոշում է կայացրել և հայտեր ուղերկել քաղաքի լավագույն ընկրություններ, որոնք զբաղվում են պոռնոգրաֆիայի նկարահանումներիով։ Ստանալով դրական պատասխան կազմակերպություններից մեկից, նա ամբողջովին խորազուզվել է նկարահանումների մեջ։


Զարմանալին այն է, որ Էնի ծնողները՝ իմանալով աղջկա մասնագիտության մասին, ոչնչով չեն հանդիմացել նրան և ամեն կերպ փորձել են սատարել և ոգեշնչել։ Էնը պնդում է, որ նույնիսկ իր նշանածը՝ իմանալով վերջինիս անցյալի մասին, միայն ուրախացել է՝ իրենց զույգը ավելի հետաքրքիր համարելով . - «Այն մարդիկ ովքեր իրականում չեն տեսել պոռնոաստղերին, չափազանց շատ են ուրախանում երբ իմանում են իմ նախկին աշխատանքի մասին և մենք նույնիսկ միասին դիտում ենք իմ մասնակցությամբ տեսանյութերը. փեսացուս ևս բացառություն չէ» - ասել է Էնը։

Այլ իավիճակում է հայտնվել աշխարհարռչակ պոռնոաստղ Բրի Օլսոնը։ Վեջինս սկսել է իր գործունեությունը պոռնոինդուստրիայում դեռ 19 տարեկանից՝ հրաուրվելով նկարահանումներից եկող մեծ գումարներով։ Բրին նկարահանվել է մինչև 25 տարեկանը և նրա մոտ ամեն ինչ կարծես թէ լավ է եղել, սակայն լքելով այս ասպարեզը Բրին հասկացել է, թէ ինչքան են մարդիկ ատում իրեն և ինչպիսի վատ վերաբերմունք է նա ստանում մարդկանց կողմից։

Բրիի կյանքը միանգամից փոխվել է, քանի որ նա չի կարողացել տանից դուրս գալ։ Մարդիկ նրա հետ շբվել են որպես իրենցից ցածր և նվաստ անձնավորություն և երբեք լուրջ չեն ընդունել նրան։ «Ես պոռնոգրաֆիայի շնորհիվ միլիոններ եմ աշխատել, սկայն ինչքան շատացել են այդ միլիոնները, այնքան ավելի զազրելի և զզվելի եմ դարձել ես հասարակության համար» - ասել է Բրին։

Իհարկե այժմ Բրին ամեն բան անում է, հասարակությունում իր տեղը ունենալու և նորից մարդկանց հավասար լինելու համար սակայն դա կարծես թէ անհնարին է։ Իր կյանքի դառը փորձից ելնելով, Բրին խորհուրդ է տալիս բոլոր երիտասարդ աղջիկներին զգույշ լինել և մտածել հետևանքների մասին։

«Այն ժամանակ ես երիտասարդ աղջիկ էի և չէի հասկանում իմ գործունեության հեջևանքների լրջությունը։ Հիմա բանը հասել է նրա, որ ես թողել եմ իմ միլոնանող կարիերան և ցանկանում եմ վերականգնել հարգանքը իմ նկատմամբ սակայն բոլոր փորձերս ապարդյուն են՚։ Իսկ ձեզ խորհուրդ կտամ ևս մեկ անգամ մտածել, պոռնոինդուստրիա մուտք գործելուց առաջ, քանի որ ոչ մի գումար արժանի չէ այն հալածանքնեին, որոնք ձեզ սպասում եմ քիչ թէ շատ հայտնի դառնալուց հետո» - ասել է Բրին։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել