Մենք ոնց որ Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը լինենք: Խաղը նոր-նոր էր սկսվել, ֆրանսիացիք շատ պորֆեսիոնալ կերպով ջարդեցին Պորտուգալիայի հավաքականի ողնաշարը` առանց դեղին կամ կարմիր քարտ ստանալու Ռոնալդուին ուղարկելով պահեստային նստարան: Բայց հետո էնպես լոմկա կերան, ոնց որ իրանց հավաքականի մեջքն էին ջարդել պորտուգալացիները ու էդպես պարտվեցին` խաղի վերջին րոպեներին գոլ թողնելով...

Մենք ի՞նչ ենք անում: Նույն բանը: Պատերազմի ժամանակ Ադրբեջանի մեջքը ջարդել ենք, բայց հետո 22 տարի լոմկա կերած` ման ենք գալիս ազգովի: Աշխարհում մենակ մենք ենք հասարակական-քաղաքական մակարդակով քննարկում` Ադրբեջանին տալու տարածքներ ունե՞նք, թե՞ չունենք, ու եթե ունե՞նք, որո՞նք են դրանք... 1994-ի հաղթանակի բեռից լոմկա կերած` 22 տարի մեծ ու փոքրով ուզում ենք բոլորին համոզել, որ մենք չէինք ուզում հաղթել, ուղղակի էդպես ստացվեց, կարծես թե հաղթելը վատ բան է: Ուզում ենք համոզել, որ մենք հեչ մեղավոր չենք, որ անասուններին ընդամենն իրենց գոմի տեղն ենք ցույց տվել, մենք խեղճ ու կրակ, ցեղասպանված, եսիր մի ժողովուրդ ենք, որ խաղաղություն ենք տենչում: Լավ էլի, երկրագնդի բնակիչներ, եկեք մեզ էս գազաններից փրկեք, տո պետք լինի` տարածքներ էլ կտանք, մենակ թե մեզ փրկեք սրանցից: Չէ՞ որ մենք լոմկա ենք կերել... չգիտեմ ինչից:

Ապրիլին էնա-էնա գոլ էինք ուտելու, լավա` խաղից դուրս վիճակ հայտարարեցին: Հավաքվելու ու գոլ խփելու իսկական ժամանակն է!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել