Երգչուհի Ջուսն այսօր նշում է ծննդյան տարեդարձը, ինչի կապակցությամբ նրա բոլոր ընկերներն ու հարազատները հավաքվել են Երևանի ռեստորանային համալիրներից մեկում:
Բոլոր հյուրերը կարծում էին, որ ներկա են Ջուսի ծննդյան տարեդարձին, սակայն նա և սիրելին՝ Վահագնը, անակնկալ հայտարություն արեցին, որը շոկի ենթարկեց նոլորին. պարզվում է Ջուսն ու Վահագնը ամուսնացել են, սակայն այս մասին տեղյակ չէին անգամ ամենամտերիմ ընկերները:
Զույգը գնացել է զագս և օրինականացրել հարաբերությունները դեռևս հունիսի 28-ին: Այս պահին Ջուսն ու Վահագնը ընկերների հետ տոնում են Ջուսի տարեդարձն ու ամուսնությունը:
Միջոցառման մանրամասներն ու լուսակարները BlogNews-ը կհրապարակի ավելի ուշ:
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել