Ուսուցի՞չ եք, գրադարանավա՞ր, աշխատու՞մ եք բուհում կամ թանգարանում, ոստիկա՞ն եք, կամ էլ` պետական որևէ այլ գործ եք անում, ուրեմն կարող եք բժշկական ապահովագրություն ունենալ կամ էլ ասենք` հանգստի մեկնել պետության հաշվին:
2012-ից պետական համակարգում աշխատողների մեծ մասին պետության կողմից կհատկացվի այսպես կոչված «սոցիալական փաթեթ»: Այդ մասին որոշումը կառավարությունն ընդունեց անցյալ տարվա վերջին նիստի ժամանակ: Սոցիալական փաթեթից օգտվելու է մոտ 120 հազար մարդ:
Տեսադաշտում ճանապարհային ոստիկանության մեքենա չտեսնելով` վարորդը որոշեց արգելակել ոչ ավել, ոչ պակաս Ամիրյան և Մաշտոցի պողոտաների խաչմերուկի ուղիղ մեջտեղում: Նա գուցե տեղեկացված չէ, որ հունվարի 16-ից մայրաքաղաքի բանուկ խաչմերուկները հսկում են ոչ թե ոստիկանները, այլ տեսախցիկներն ու արագաչափ սարքերը: Կարգազանց վարորդը պատժից չի խուսափի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել