Իտալիայի ֆւոտբոլի հավաքակնի նախկին պաշտպան Մարկո Մատերացին խոստովանել է, թե ինչի համար է Զինեդին Զիդանն իրեն գլխով հարվածել ֆուտբոլի 2006թ. աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի ժամանակ։ 


Բեռլինում տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպման ժամանակ երկու ֆուտբոիլստների մեջ լեզվակռիվ էր տեղի ունեցել, ինչից հետո Զինեդին Զիդանը գլխով հարվածել էր Մատերացցիին ու կարմիր քարտ ստացել։ Թե ինչ էր էր կատարվել այդ պահին, երկար տարիներ հայտնի չէր ոչ մեկին։ 

LEquipe թերթին տրված հարցազրույցում Մատերացցին ասել է՝ «Ես իսկապես հիմարություն եմ ասել, բայց դա արժանի չէր, որ Զիդանը նման ձև արձագանքի։ Հռոմի, Նապոլիի, Թուրինի, Միլանի կամ Փարիզի ցանկացած թաղամասում կարելի է լսել ավելի թունդ արտահայտություններ։ Այն ինչ ասել եմ, նրա քրոջն էր վերաբերում, ոչ թե մորը, ինչպես այն ժամանակ թերթերն էին գրում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել