Այս տարին ևս սկսվեց տնտեսության համար ոչ այնքան բարենպաստ պայմաններով: Ապրիլյան չորսօրյա պատերազմը, բնականաբար, իր հետևանքներն ունեցավ առքուվաճառքի, արտահանման, օտարերկրյա ներդրումների և այլ գործընթացների համար: Այս պարագայում հետաքրքրական է համեմատել այս տարվա սկզբի բյուջեի մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Այսպիսով, ըստ ԱՎԾ տվյալների, 2016 թվականի հունվար-մայիսին ՀՀ պետական բյուջեի մուտքերը կազմել են 441 մլրդ 403 մլն դրամ, ինչը 1,2 տոկոսով (մոտ 5 մլրդ դրամով) ավելի է նախորդ 2015 թվականի նույն ժամանակահատվածում պետական բյուջե մուտք գործած եկամուտների համեմատ:

Տվյալներից կարելի է եզրակացնել, որ ամենամեծ մուտքերը ստացվել են ԱԱՀ-ից` 146,9 մլրդ դրամ: Այս դեպքում նկատում ենք նվազում նախորդ տարվա համեմատ՝ 8,1 տոկոսով, ինչը փաստում է, որ ավելացել են մուտքեր մնացած տեսակներով: Օրինակ եկամտային հարկից ստացված մուտքերը, որոնք մեծությամբ երկրորդն են, կազմել են 125,8 մլրդ դրամ կամ 6,5 տոկոսով ավելի 2015-ի հունվար-մայիսի համեմատ: Եկամտային հարկի մուտքերը կազմել են բյուջեի եկամուտների 28,5 տոկոսը:

Երրորդը` շահութահարկն է՝ 58,2 մլրդ դրամ կամ 22,8 տոկոսով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Շահութահարկի մուտքերը կազմել են բյուջեի եկամուտների 13,2 տոկոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել