Երբ որոշ տարիքն առած մարդկանցից պարտվողական մտքեր եմ լսում, ուղակի խոսելիք չեմ ունենում զայրույթից: Միայն հիշում և համեմատում եմ : Հիշում եմ , որ այդ նույն մարդիկ ժամանակին փնովում էին ներկա երիտասարդությանը,հիշում եմ նաև այն երիտասարդ գումարտակի հրամանատարի տեղակալին , որը վիրավորվեց, ու առաջնագծից, բառիս բուն իմաստով, զոռով մտցրեցին շտապ օգնության ավտոմեքենան ու տարան հոսպիտալ, հիշում եմ նույն շտապ օգնության մեքենայի երիտասարդ վարորդին, որ գիշերային մթության մեջ, գնդակների և արկերի տարափի տակ, լույսերն անջատած վիրավորներին հասցրեց հոսպիտալ : Այնպես արեք, որ ձեզանից երիտասարդների հետ համեմատվելիս ամոթով չմնաք :
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել