Անի Ավդալյանի անունը նորություն չէ թե՜ հայտնիների, և թե՜ հասարակության շրջանում: Նրա ձեռքի տակով են անցել հայկական շոու բիզնեսի շատ հայտնիներ, ովքեր Անիին էին վստահում իրենց կերպարանափոխությունները: Նրանց շարքում են՝ Սիրուշոն, Արչին, Արամեն, Արման Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Աստղիկ Սաֆարյան, Անահիտ Սիմոնյանն և այլոք: Անին իր հաճախորդների հարմարավետության համար օրերս բացել է իր երկրորդ գեղեցկության սրահը, որը գործում է Բյուզանդի 7 հասցեում: BlogNews.am-ն այցելե է Անին, լուսանկարել գեղեցիկ սրահը և մի քանի հարցեր տվել:  

- Անի քա՞նի տարի է դաշտում եք և ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց

- Տասնվեց տարեկանից այս գործով եմ զբաղվում: Էրեբունու մասնաճյուղը շատ պատահական բացվեց. ուզում էի իմ սեփականը ունենալ, քանի որ սիրում եմ հաճախորդի հետ անմիջական կապը: Էրեբունիի սրահը սկզբում փոքր էր, բայց մենք մեծ թիմով էինք աշխատում, ինչպես նաև աշակերտներ ունեի: Տարիների ընթացքում այն ընդլայնեցի և ավելի շատ մասնագետներ ավելացան: Այդպես աշխատեցիք տաս-տասնհինգ տարի և ինձ անընդհատ ասում էին՝ ինչո՞ւ է ձեր գեղեցկության սրահը գտնվում Էրեբունիիում, քանի որ շատերի համար հեռու էր: Շատ պատահական ընկերներիցս մեկն այս տարածքի մասին ասաց, տեսա և դուրս շատ եկավ: Այդպես էլ բացվեց «Անի Ավդալյան» իմիջ ստուդիոյի երկրորդ մասնաճյուղը:

 

- Հիշում եմ, ժամանակին ասում էին՝ եթե ծանոթ չունես,  չես կարող Անիի մոտ գրանցվել: Դա միֆ էր, թե՞ իրականություն:

- Միշտ էլ միֆ է եղել և դա գալիս է նրանից, որ երբեմն չեմ կարողանում մարդկանց օգտակար լինել նրանց հարմար օրին և ժամին, քանի որ արդեն նախապես արված է լինում գրանցումները կամ պարզապես օրվա մեջ չեմ տեղավորվում: Շատ եմ աշխատում և աշխատում եմ բոլորի համար՝ ոչ մեկին չարանձնացնելով:

- Անի, այսինքն ավելի շատ սիրում ե՞ք գեղեցիկ սանրվածքներ սարքել, քա՞ն մազ կտրել  

- Գիտեք՝ ոչ: Այս գործի մեջ ես սիրում եմ ամեն ինչ, որովհետև շատ լավ կտրած մազից դու կարող ես ստանալ ամեն ինչ: Չեմ կարող ոչ մի բան առանձնացնել:

- Ամեն դեպքում ձեր ձեռքի տակով շատ հայտնիներ են ացնել, շատերի կտրկուկ կերպարանափոխությունների հեղինակը դուք եք: Ո՞ւմ հետ էր հեշտ, ո՞վ էր ավելի համարձակ:

- Իմ ամենահարազատ համարձակ հայտնին դա Սոֆի Մխեյանն է եղել: Նրա հետ այնքան տարբեր բաներ ենք արել, անգամ որ աչքի համար անսովոր էր, հիմա էլ չենք խուսափում ոճային համարաձակ փոփոխություններից: Այն ժամանակ Հրաչ Մուրադյանը իր երկար մազերով ամենաոճային տղամարդկանցից էր,  ինչպես նաև Անդրեն, Արամեն: Իրականում երգի-երգչուհիները քիչ էին, բայց երևի ամենահաճելի տարիներն են եղել և այն ինչ անում էի շատ սիրվում էր: Հիշում եմ՝ ամսագրերից մեկի տնօրենը եկավ ինձ մոտ և ասաց, որ ուզում է միասին աշխատենք: Այն ժամանակ անգամ չկար ֆոտոսեսիա հասկացողությունը և մենք պետք է աշխատեինք այլ ոճում, այսինք կադրի համար: Իսկ առաջին նորաձևության ցուցադրությունն արեցինք Արևիկ Սիմոնյանի հետ:  

- Ինչից կարող եք ոգեշնչվել՝ նոր սանրվածքներ ստեղծելու համար

- Ոգեշնչվում եմ մարդկանցից և շատ սիրում եմ, երբ ամեն ինչ լինում է իդեալական՝ հագուստը, դիմահարդարումը, որոնք վերջնական տեսքսն են ստեղծում մարդու: Իսկ մենակ ինձանով ոչինչ չի կարող ստացվել:

- Անի, խոսենք մազերի նորաձևությունից. կարծում եմ շատ բազմազան է հիմա գունային գամմաների ընտրությունը  և  մարդկանց նախընտրությունները:

- Մազերի նորաձևություն որպես այդպիսին կա և այն շատ տարբեր է: Յուրաքանչյուր մարդ ինքը պետք է գտնի իրեն համապատասխան ոճը: Շատ տարիներ առաջ, ես ասում էի, որ մեր աղջիկներին համապատասխան չէ բլոնդը, հետո մի պահ բոլորը սկսեցին սև ներկել, բայց դա ընդամենը ժամանակաշրջան էր: Հիմա անգամ տասնհինգ տարեկան աղջիկը գիտի, թե ինչ է իրեն պետք: Նորաձևությունն ամեն դեպքում բոլորի համար չէ, ես ինքս էլ հետևում եմ, բայց անում եմ այն ինչ ինձ սազում է:

- Գիտեմ, որ հայտնի մարդու նոր սանրվածքն, կամ մազի գույնը միանգամից երկրպագուների մոտ ցանկուցյուն է առաջացնում կրկնօրինակելու: Արդյո՞ք ձեզ մոտ էլ են գալիս լուսնակարներով և խնդրում ստանալ նույն վարսերը:

- Այո,  իհարկե: Հիշում ե՞ք՝ Լիլիթ Հովհաննիսյանի թագի տեսքով սանրվածքը,  այդ մազերն շատ պոպուլար դարձան  և շատերն էին ուզում այդպիսի սանրվածք: Իրականում երևի երեք-չորս անգամ եմ արել, պարզապես ներկայացրել եմ հաճախորդին  որ դա բեմական սանրված է, ոչ հարսանեկան:  Հաճախորդը դրանից չի վիրավորվել, քանի որ արդյուքնում եկել ենք շատ ավելի լավ լուծմանը: Անկեղծ ասած, նկարներով  չեմ սիրում աշխատել, քանի որ այն այնքան տարբեր է, քանի իրականում: Դա կարող է վարսահարդարի և հաճախորդի միջև խնդիր ստեղծել, բայց շատերն են սիրում նկարներով գալ:

- Ուզում եմ նաև խոսենք գնային քաղաքականության մասին, ասում են՝ ձեզ մոտ թանկ է սպասարկվելը: Ինչպե՞ս եք որոշում արված աշխատանքի գինը

- Անկեղծ ասած ինձ դրա մասին շատ են ասում,  իհարկե դա էլ կա: Այսպիսի չէ, որ այն գները գործում են մեզ մոտ, նման գներ չկան երևանի գեղեցկության սրահներում, ասեմ ավելին՝ կան շատ ավելի թանկ գներ: Գնային քաղաքականությունը կապված է նյութերից, որակից, ես երբեք չեմ գերազանցում գինը նյութածախսից: Իմ մոտեցումը բոլորի հանդեպ դրական է, քանի որ  ինձ հետաքրքիր է աշխատել մարդկանց հետ, տեսնել նոր դիմագծեր, մազի որակներ:  Ես ծախսում եմ ավելի շատ քան աշխատում եմ և իմ  աշխատածն էլ գնում է իմ գործի վրա: Մեկ հատ մկրատ գնելու համար, գնում եմ Գերմանիա, բայց դրա մասին պետք չէ հաճախորդը տեղեկացված լինի: Ես այնքան գոհ եմ իմ ապրած աշխատանքային կյանքից, յուրաքանչյուր հաճախորդից, հայտնի մարդկանցից, որոնցից ես ոգեշնչվել եմ և որոնց հետ անցել ենք մի ամբողջ ճանապարհ:

«Անի Ավդալյան» իմիջ կենտրոնի երկրորդ մասնաճյուղը գտնվում է Բյուզանդի 7 հասցեում: Հեռ. (010) 602000,  099602002

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի 

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել