Ամեն տարի զբոսաշրջային ակտիվ շրջանի մեկնարկին զուգահեռ ակտիվանում է անթալիայում հանգստանալ-չհանգստանալու թեման։ Եվ հանրային այս քննարկումներում ամենազզվելին թուրքիայում հանգիստը կազմակերպելու կողմնակիցների դոշ տալն է վասն թշնամի երկրի, վասն թուրքական սերվիսի և դրա մատչելի գների. և զուգահեռ սրան թուրքապաշտներն ու թուրքերի հետ «լեզու գտնողները» ուղղակի ցեխն են մտցնում-հանում Հայաստանն ու դրա զբոսաշրջային հնարավորությունները։
Իհարկե մենք կարող ենք լսել մի քանի օբյեկտիվ պատճառներ թուրքիայում հանգստանալու համար, սակայն այդ այսպես կոչված օբյեկտիվ պատճառներով թուրքիայում հանգստացողները անարժանապատիվ մարդիկ են՝ հիմնավորեմ, մարդը գնում է երկիր, որիկ նախագահը և հասարակությունը «հայ» բառը համարում է վիրավորանք, ավելին այդ մարդը նույնիսկ չի վերլուծում կամ չի հասկանում ամեն անգամ այդ երկրի նախագահի հնչեցրած սպառնալիքները այս երկրում հայկական տարրի նկատմամբ։ Լավ հասկացանք դուք թքած ունեք ձեր պատմական անցյալի վրա, հասկացանք, որ ձեզ չի հետաքրքրում թե ձեր պապին ինչու են թուրքերը մորթել ու տատին բռնաբարել, բայց մի թե մարդ կարող է գնալ մի երկիր որտեղ իր դեմքին թքում են, լավ ազգային արժանապատվություն չունեք, անձնական արժանապատվություն էլ չունեք։ Չէ դուք իսկապես կարծում եք, թե թուրքերն այնքան հիմար են, որ չկարողանան իրենց հակակրանքը զսպել ձեր՝ որպես հայի նկատմամբ, ու զրկվեն ձեզնից փող քամելու հնարավորությունից։ Կքամեն ձեր փողերը, հետո էլ այդ փողերով կմորթեն ձեզ, ինչպես եղել է միշտ, իսկ սրանում կասկածողներն առնվազն երրորդ դասարանի միջնակարգ կրթություն էլ պետք է որ չունենան։
Բայց մի ուրիշ հանգամանք էլ կա, որ ինձ ստիպում է զարմանալ անթալիապաշտների տգիտության վրա, այսօր արևմտյան բոլոր երկրների ԱԳՆ-երը կոչ են անում իրենց քաղաքացիներին զերծ մնալ թուրքիա ուղևորվելուց, այստեղ հանգիստ կազմակերպելուց՝ ծայրաստիճան վտանգավոր որակելով հանգիստ այնտեղ։ Բայց մեր առյուծի կաթ խման հայերին սա չի հետաքրքրում, չի հետաքրքրում նաև այն, որ իրենց երկիրը ուղղակի դեսպանատուն չունի այս երկրում ու եթե նրանց մի բան պատահի՝ ոչ ոք իրենց տերը չէ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել