Wi-Fi, Bluetooth, Screen Rotation, Mobile Data և GPS

Անգամ եթե ակտիվորեն չեք օգտագործում այս հավելվածները, դրանք շարունակ աշխատանքի մեջ են և օրվա ընթացքում սպառում են հեռախոսի լիցքավորումը: GPS-ը հատկապես վատ է անդրադառնում հեռախոսի մարտկոցի վրա, քանի որ հեռախոսից շատ լիցքավորում է պահանջվում Ձեր գտնվելու վայրը որոշելու համար:   

Լուծումը

Հեշտ չէ յոլա գնալ առանց այս ծառայությունների: Շատ դեպքերում մարդիկ հենց դրանց համար են iPhone գնում, սակայն Ձեր հեռախոսի մարտկոցն ավելի ուշ կնստի, եթե անջատած պահեք Wi-Fi-ը, Bluetooth-ը և մնացած թվարկվածները այն ժամանակ, երբ չեք օգտվում դրանցից: Եթե Ձեր լիցքավորումը հատման եզրին է, իսկ Ձեր ձեռքի տակ լիցքավորիչ չկա, ապա անհապաղ անջատեք դրանք:   

Հավելվածների ավտոմատ թարմացումներ (Automatic App Updates)

Երբ Apple-ը ներկայացրեց այս նորությունը, Apple-ի աշխատակիցները չէին պատկերացնում, թե որքան անհարմարություններ այն կարող էր առաջացնել iPhone օգտագործողների շրջանում՝ դրդելով նրանց սովորականից ավելի հաճախ լիցքավորել հեռախոսը: Մի կողմից, Ձեր կյանքը հեշտանում է, քանի որ ստիպված չեք լինում ինքներդ թարմացնել հավելվածները, սակայն մյուս կողմից էլ հավելվածների ավտոմատ թարմացումը չափից շատ լիցքավորում է խլում հեռախոսից:    

Լուծումը

Անջատեք ավտոմատ թարմացումները հետևյալ կերպ: Մուտք  գործեք Settings (կարգավորման պարամետրեր), ապա iTunes & App Store, ապա Automatic Downloads (ավտոմատ ներբեռնումներ), այստեղից արդեն պետք է պարզապես սեղմել անջատման կոճակները:

Կողմնակի աղբյուրներից  ներբեռնված հավելվածներ (Third Party Apps)

iPhone-ի լավագույն կողմերից մեկը կողմնակի աղբյուրներից ներբեռնված բարձրորակ հավելվածներն են: Այնուամենայնիվ, այս բոլոր հավելվածները չէ, որ այնքան խնայողաբար են օգտագործում լիցքավորումը, որքան Apple-ի բուն հավելվածները:   

Լուծումը

Երբ Ձեր հեռախոսի լիցքավորումը սպառվում է, Ձեր հեռախոսից վերացրեք այն բոլոր հավելվածները, որոնք Apple-ից չեն: Դրանից հետո Ձեր հեռախոսի մարտկոցն ավելի երկար կծառայի:

Հաճախակի լիցքավորում

Ոչ մի հեռախոս չի կարող երկար ծառայել առանց լիցքավորման, սակայն հակառակ ծայրահեղության գիրկն էլ չի կարելի ընկնել և շարունակ լիցքավորել հեռախոսը՝ անկախ նրանից, թե արդյո՞ք հեռախոսը լիցքավորման կարիք ունի: Եթե Դուք լիցքավորման եք դնում Ձեր հեռախոսն այն ժամանակ, երբ դրա լիցքավորումը դեռ 75% է, Դուք դրանով նպաստում եք, որ Ձեր հեռախոսը ժամանակից շուտ շարքից դուրս գա: Հեռախոսը չափից ավելի հաճախ լիցքավորելը բացասական ներգործություն է ունենում հեռախոսի վրա:

Լուծումը

Մի՛ լիցքավորեք Ձեր հեռախոսը այնքան ժամանակ, քանի դեռ դրա լիցքավորումը հատման եզրին չէ: Որքան ավելի քիչ հաճախականությամբ լիցքավորեք Ձեր հեռախոսը, այնքան ավելի երկար կծառայի դրա մարտկոցը:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել