Պատմական գիտությունների թեկնածու

Հետևելով ՀՀ նախագահի թեկնածու և իրեն Էպոսագետ հռչակած Վարդան Սեդրակյանի ելութներին՝ որպես պատմաբան ցավ եմ ապրում, որ նման մտածողության մարդը իր թեկնածությունն է առաջադրում ՀՀ նախագահի ընտրություններում: Սեդրակյանի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանին է վերադարձնելու Նախիջևանը, իհարկե, դեմագոգիայի ժանրից է, սակայն նրա հարցազրույցներում տեսնում եմ ավելի վտանգավոր միտումներ: Հայտարարելով այն մասին, որ ինքը նախագահ ընտրվելու դեպքում «Աստծու» օգնությամբ Հայաստանի և Ռուսաստանի միջև Վրաստանի հաշվին ցամաքային կապ է ստեղծելու, կարող է հակահայկական լուրջ խմորումներ առաջացնել մեր հարևան երկրում, ինչին, բնականաբար, կնապեստեն ադրբեջանցիները: Ուստի էպոսագետին խորհուրդ կտամ կշռադատված հայտարարություններ անել և մտածել խոսելուց առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել