Լարսի անցակետը փակ է, և օգտվելով առիթից մոնոպոլսիտները թանկացրել են Ռուսաստան ավիատոմսերի գինը։ Նախ այն, որ մի ամբողջ պետության տնտեսական շրջանառությունը և քաղաքացիների տեղաշարժը կարող է կաթվածահար լինել ընդամենը երկրորդ երկրի մեկ անցակետի փակմամբ, սա արդեն խոսում է մեր երկրի ողորմելի դրության մասին, սակայն այդ դրության համար պատասխանատվություն կրող մեր պետությունը ոչ միայն չի փորձում արտաքին աշխարհի հետ Հայաստանի քաղաքացիների կապը բարելավել և նոր ուղիներ փնտրել, այլ նաև չեն վերահսկում այն մոնոպոլիստների սանձազերծած «բեզպրիդելը», որը կա հատկապես այս օրերին ավիատոմսերի շուկայում։ Ստացվում է այս պետությունը սեփական ժողովրդին հանապազօրյա հաց վաստակելու հնարավորություն չի տալիս, միաժամանակ իր քաղաքացիներին, որոնք տուն են պահում արտագնա աշխատանքի միջոցով, կեղեքում է մինչև վերջ՝ դնելով երկու քարի արանքում։ Ու նոր
Ինչ է սա, եթե որ սադիզմ սեփական ժողովրդի նկատմամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել