Ֆեյսբուքի և Ինստագրամի հայկական տիրույթում շատ քիչ են այն մարդիկ, ովքեր չեն հետևում Նազենի Հովհաննիսյանին, Լիլիթ Հովհաննիսյանին, Սիրուշոյին, Սոս Ջանիբեկյանին ու այլ հայ հայտնի դեմքերի: Հայտնիներին հետևում են, որովհետև հետաքրքիր է նրանց անձնական կյանքը, հետաքրքիր է` ինչ լուսանկարներ են նրանք հրապարակում, ուր են սիրում հաճախել, ինչ են ուտում, ինչպես են անցկացնում իրենց հանգիստը և առօրյան:
Բայց այդ նույն հայտնիներն իրենք էլ իրենց համար ունեն նախընտրելի մարդիկ, ում էջերին հետաքրքրությամբ հետևում են: Առաջարկում եմ միասին գաղտնազերծենք նրանց սիրելիներին:
#Նազենի Հովհաննիսյան
Ունի 25,337 հետևորդ
Նազենին իր լայք փեյջով հետևում է Սոֆի Մխեյանին և Էմիին:
Նազենին ունի նաև մեկ այլ էջ, որով ունի 5000-ից ավել ընկեր:
#Սիրուշո
Ունի 102.241 հետևորդ
Սիրուշոն հետևում է իր մայրիկի` Սյուզան Մարգարյանի, հայրիկի` Հրաչյա Հարությունյանի և «ՊռեԳոմեշ» զարդերի հավաքածուի էջերին:
#Լիլիթ Հովհաննիսյան
Ունի 269, 293 հետևորդ
Լիլիթ Հովհաննիսյանն հետևում է «Լիլիթ Հովհաննիսյանի երկրպագուները», Լիլիթ Հովհաննիսյան Online Shop, Երգի պետական թատրոն, United Nations Human Rights, United Nations և United Nations Alliance of Civilizations (UNAOC) էջերին:
#Իվետա Մուկուչյան
Ունի 139.870 հետևորդ
Իվետան, ի տարբերություն շատ հայ աստղերի հետևած էջերի միջոցով իր երկրպագուներին ցույց է տալիս իր երաժշտական ճաշակը, սիրած ֆիլմերը, նախընտրելի բրենդները: Նրա լայքած բազմաթիվ էջերից կարելի է առանձնացնել հետևյալները` Adele, Samantha Jade, Ciara, Genealogy, Karan Johar, Aishwarya Rai, Li`lith, Misho, Serjo, Xavier Naidoo, Mkrtich Arzumanyan:
#Արամ mp3
Ունի 193, 961 հետևորդ
Արամ mp3-ի հետևորդների թիվը կրկնապատկվեց, երբ նա մասնակցում էր Եվրատեսիլին: Այդ ժամանակ նրա էջը համարվում էր Ֆեյսբուքի հայկական տիրույթում ամենաակտիվներից: Ամեն մի գրառումը հազարավոր լայքեր ու մեկնաբանություններ էր ունենու: Այսօր իհարկե այդ ակտիվությունը չկա: Արամն իր էջով հետևում է Վաչե Թովմասյանին, Գարիկ Պապոյանին, Վիտամին ակումբին, Li`lith-ին և Creative Decor-ին:
#Նանա
Ունի 31.450 հետևորդ
Երգչուհի Նանան հետևում է միայն մեկ հոգու` դերասան Դավիթ Ղարիբյանին:
#Մարտին Մկրտչյան
Ունի 83. 843 հետևորդ
Մարտին Մկրտչյանը վերջերս է ակտիվացել Ֆեյսբուքում, հավանաբար երգիչը չի ուզում ետ մնալ իր կնոջից, ով սոցիալական ցանցերում բավականին ակտիվ օգտատեր է: Մարտինն հետևում է հետևայալ էջերին` Music Travel, BOOM, AM Production:
#Էմմի
Ունի 83.354