Նորապսակներ Մաթը և Էբին հրաշալի եղանակ են գտել դադարեցնելու իրենց հարազատների հարցաքննությունն այն մասին, թե երբ են մտադիր երեխա ունենալ: Նրանք որոշել են հուզիչ ֆոտոսեսիա կազմակերպել իրենց փոքրիկ շան հետ:

Ուղղակի ուշադրություն դարձրեք... մենք կարծում ենք, որ սա ուղղակի փայլուն գաղափար է:

Գաղափարը հղացել է լուսանկարիչ Էլիշա Մինեթի մոտ այն ժամանակ, երբ զույգը կենդանիներիապաստանից շնիկ էր ընտրում: 

Ֆոտոսեսիայի ընթացքում ծնողները լուսանկարվել են այն բոլոր տարածված ձևերով, որպիսիններով լուսանկարվում են նորածին ունեցած ծնողները: 

«Ֆոտոսեսիան հրաշալի անցավ: Ամեն ինչ շատ հեշտ էր ու զվարճալի, իսկ շնիկը վայելում էր յուրաքանչյուր պահը և այն գուրգուրանքները, որ տալիս էինք նրան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել