Մերձավորարևելյան արդեն սովորական դարձած երկրներում (Սիրիա, Իրաք, Լիբանան, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Հորդանան) Իսլամական պետության ակտիվության ու սեփական բջիջների առկայության մասին տեղեկություններին այսօր ավելացան ևս երկու երկրներից` Քուվեյթից և Իրանից եկող տեղեկությունները:
Քուվեյթի իշխանությունները հայտարարեցին, որ բացահայտվել է ահաբեկչություն ծրագրող Իսլամական պետությանը հարող խումբն ու ձերբակալվել են դրանում ներգրավված իսլամականները:
Ինչ վերաբերում է հարևան Իրանին` ապա այսօր տեղեկություն տարածվեց, որ իրանական իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել են 2 հոգի, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել Թեհրանում:
Իսլամական պետության ծրագրային դրույթներում է նաև ամբողջ Մերձավոր Արևելքը ներքաշել հակամարտությունների հորձանուտի մեջ, ինչը կառույցը փորձում է իրականացնել տարածաշրջանում իրեն հարող բջիջների և իսլամականների միջոցով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել