Երեկ էլեկտրոնային լրատվամիջոցներում լայն տարածում են գտել «Քարե դարդ» սիթքոմի դերասանուհի Անատի Սաքանյանի լուսանկարները և լուրերն այն մասին, որ նա նշանվել է։ Գնալով այս լուրերի հետքերով՝ BlogNews-ը պարզեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

Այս օրերին Անատին հանգիստն է վայելում Եվրոպայում, նրա հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։ BlogNews-ը կապ հաստատեց նրա հայրիկի՝ Տիգրանի հետ։ Վերջինս նշեց, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, դստեր «նշանադրության» մասին իրենք էլ են լրատվամիջոցներից իմացել։

«Անատին մեկնել է հանգստի, Փարիզում մասնակցել է իր քեռու աղջկա նշանդրեքին։ Նա 2 լուսանկար է հրապարակել, որոնցից մեկում իր եղբոր, մյուսում՝ քավորի հետ է։ Չգիտեմ՝ ինչու են նման խոսակցություններ տարածվել»,- ասաց դերասանուհու հայրը։

Այժմ Անատին արդեն Մոնակոյում է։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսայանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել