BlogNews.am-ը լուսանկարել է Երևանի ոճային տղաներին: Նրանք ոճային են և իրարից շատ տարբեր, հետևում են նորաձևությանը, բայց տաբուներ չունեն: Ովքե՞ր են նրանց ոգեշնչում, ինչպե՞ս են ընտրել իրենց ոճը և ինչպե՞ս է հասարակությունը ընդունում նրանց: 

Այնպես չէ, որ ներկայիս ոճին գալու համար, ես ինչ որ բլոգգերների եմ հետևել, որ ինչ-որ մի բան ստանամ: Մորուքը մեզ մոտ թրենդ դարձավ. ինչ դուրս գալիս է այն էլ անում եմ: 

Մորուքը հիմա շատ ոճային է, ինձ համ հարմար է, համ կարծում եմ՝ սազում է: Չեմ սափրվում, բայց նորմալ տեսքի բերելն ավելի դժվար է, բայց ինձ դուր է գալիս:

Մարմնիս վրա բոլոր դաջվածքները իմաստ ունեն, ես չեմ ընդունում որ կարելի է միայն տեսքի համար ինչ-որ բան անել, քանի որ ուշ թե շուտ կհոգնես: Ունեմ դաջվածներ, որոնց իրականացման համար մտածել եմ երկու-երեք տարի, իսկ կան, որ մտածել եմ տասնհինգ րոպե:

Չկա այնպիսի հագուստ, որ ես չեմ սիրում և չեմ կրի, առօրյայում հագնում եմ ջինս, շապիկ, բոթասներ, եթե ինչ որ հանդիպում կա՝ փողկապ, վերաշապիկ: Քանի որ իմ աշխատանքը ինձ չի պարտադրում հագուստ, ես կարողանում եմ ազատ հագնվել:

Վզնոց, թևնոցներ սիրում եմ, մատանի, ականջող չեմ սիրում: Գլխարկ սիրում եմ, ձեռնոց չեմ սիրում, բայց ստիպված եմ կրել, քանի որ մոտոյ եմ քշում:

Սկսել եմ քշել, դրա հանդեպ սերն էլ մանկուց է եկել, իսկ այս տարի արդեն գնեցի, քանի որ շատ եմ սիրում: Իրականում այն վտանգավոր բան է, բայց կարծում եմ՝ մարդուց էլ է գալիս:


Ես չեմ ձևափոխում իմ հագուստները, բայց կինս ձևափոխություններ անում է մեկ-մեկ իմ հագուստների հետ: Եթե ինձ դուր է գալիս՝ ինձ մեկ է, քանի որ արտաքին տեսքը մարդու մասին ինչ-որ մի բան ասում է: Գինը կարևորելը հիմարություն է: Կարծում եմ՝ լաքշրի հագուստը 30 անց տղամարդկանց է սազում: Իհարկե եթե ես հիմա կրեմ, ինձ սազում է, բայց դա իմը չէ: 

Հագուստի ոլորտում աշխատելու հարուստ փորձ ունեմ, ասեմ ավելին՝ իմ կյանքում չի եղել ժամանակ, որ ես չաշխատեմ այս ոլորտում և առհասարակ կարծում եմ՝ աշխատանքի մեջ հաջողության գրավականն է հետևողականությունը և նվիրվածությունը: 

Կարծում եմ՝ միշտ չէ, որ նորաձև հագնվելը և թրենդներին հետևելը նամանավանդ տղամարդուն ապահովում է կերպար և ոճ: Ինձ համար հագուստ ընտրելը և այդ հագուստով ըստ պատշաճի ներկայանալը պայմանավորված է միմիայն ինձ առանձնահատուկ ոճով, իսկ ոճը դա ապրելակերպ է: Ինձ ճանաչողները հաճախ ասում են, որ դա արդեն որպես գենետիկ կոդ է ձևավորված իմ մեջ, իսկ գնայինի մասին չեմ ուզում խոսել, պարզապես տարիներիս փորձը այս ոլորտում ինձ մի բան է ապացուցել՝ հազիվ թե կգտնվի մատչելի հագուստ, որը կհամապատասխանի իրական ջենթլմենի պահանջներին և պատկերացումներին: 

Իմ յուրահատուկ ոճի նմուշները հիմնականում կարողանում եմ ձեռք բերել Իտալիայում՝ ճամփորդության ժամանակ, քանի որ լեգենդար նեոպոլիտենական պիկաները, որոնք դուք նկատել եք իմ հագին թերևս ամենալավը իրենց հայրենիքում են ստեղծվում: 

Ես վաղուց զբաղվում եմ նաև արծաթյա իրերի, տարբեր ոճային աքսեսուարների դիզայնով, բայց 2014 թվականին որոշեցի այդ աշխատանքներից մի քանիսը ներկայացնել հանրությանը և պարզվեց՝ մարդիկ նկատեցին, հավանեցին և սկեցին հետաքրքվել, կրել՝ պահանջելով նոր նմուշներ: Այդպես էլ հիմք դրվեց Ruben Rubenyan jewelery house-ի գաղափարին: Ես և իմ թիմը ներկայացնում ենք իմաստային աքսեսուարներ, ամեն հաջորդ հավաքածուն ունի իր ուղղվածությունը՝ ակցենտները, հիմքերը և պատմությունը, ամեն մի քար ունի իրեն հատուկ դրական էներգիան: 

Առօրյայում նախընտրում եմ կրել ուրբան ոճի հագուստ, բայց ավելացնելով դասական մի որևէ էլեմենտ: Զգեստապահարանում ունեմ գրեթե բոլոր ոճի հագուստ՝ սկսած ռոքային հագուստից, վերջացրած սմոքինգիով:  Սիրում եմ բնության բոլոր գույները: 

Բլոգգինգով զբաղվում եմ արդեն երեք տարի, բայց ավելի պրոֆեսիոնալ սկսել եմ զբաղվել 2014 թվականից: Յուրաքանչյուր Բլոգգեր առաջին հերթին անհատ է, ով ունի իր նպատակը: Շատերը ուզում են գումար աշխատել, լինել հայտնի, հետաքրքիր միջոցառումների մասնակցել և այլն: Իհարկե բլոգերը կարող է և թելադրում է նորաձևություն այնքանով, որ հետաքրքիր լուծումներ է առաջարկում: Կոնկրետ իմ բլոգն ավելի շատ ոճային է, քանի նորաձև քանի որ մեծամասամբ չեմ սիրում թրենդային հագուստ, քանի որ թրենդային կարող է լինել յուրաքանչյուր ոք, ով ունի պարզապես գումար, իսկ ոճային լինելն ավելի բարդ է: 

Կեղծանուն որոշելուց պետք էր գտնել մի բան, որ կլիներ ինձ հոգեհարազատ, ինչպես նաև իմ ոճին և արտքաինին: Գերմանական ծագումով այս ազգանունն այն էր ինչ պետք էր: 

Օրինակ ինձ միշտ ոգեշնչել է բուրժուական աշխարհն, առավել ևս իր մութ կողմերից: Մանկությունից սկսած միշտ նկատել էի, որ բացասական կերպարները ֆիլմում հիմնականում ավելի ոճային և իկոնիկ են լինում, և շատ ժամանակ իրենք էլ հենց ինձ ոգեշնչում էին: 

Իմ զգեստապահարանում երբեք չեք գտնի դասական ջինս, վառ գունավոր հագուստ և փողկապ: Ես նախընտրությունը տալիս եմ սև կամ մուգ գույներին: Եթե կապույտ ուրեմը թանաքագույն, եթե կարմիր, ապա արյան գույն: 

Պիտակամոլ չեմ, բայց գիտակցում եմ դեմոկրատիկական բրենդների և լուքս բրենդների մեծ տարբերությունը: Երբ ընտրում եմ այն բրենդը, որից ուզում եմ հագուստ կրել, ուշադրություն եմ դարձնում թե ինչ կոնցեպտ ունի, ինչ ասելիք ունի դիզայները և այդպիսով որոշակի փոխհարաբերություններ ստեղծում բրեդի և իմ միջև, այդ իսկ պատճառով կան բրենդների խմբեր, որոնցից էլ հաճախ օգտվում եմ:

Ինձ ոգեշնչում է երաժշտությունը և ֆիլմերը: Չեմ կարող չնշել արտիստների, ովքեր բավականին մեծ ազդեծություն թողեցին ինձ վրա՝ Թիլդա Սվինթոն, Լանա դել Ռեյ, Լեդի Գագա, Մադոննա, Ռիհաննա, Լորդը, հիմնականում այս արտիստները բավականաին մեծ ազդեծություն թողեցին իմ վրա: 

Ապագայում որոշակի պլաններ կան, հավաքածու ստեղծելու, բայց ոչինչ դեռ հաստատ չէ: Հիմա կփորձեմ ձեզ ուրախացնել, որոշ դիզայներների հետ համագործակցությունով: 

Ես ինքս վարում եմ բլոգս անգլերենով, այդպիսով դա մատչելի եմ դարձնում աշխարհին, և նույնիսկ Հայաստանում աշխատելով ունեցել եմ համագործակցություն մեծ մի քանի բրենդների հետ, օրինակ Farfetch x My Swear նախագծի շրջանակում:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Արտ-տնօրեն՝ Կարեն Անտինյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել