Ֆեյսբուքը շատ բաներ գիտի Ձեր մասին։ Այդ ինֆորմացիայի մեծ մասը հասանելի է նաև Ձեր ընկերներին, ինչը հետշտացնում է նոր ընկերնել գտնելը։ Սակայն այդ ինֆորմացիան կորղ է օգտագործվել նաև ձեր գաղտնիությունը խանգարելու համար։ Ահա ինֆորմացիայի այն ցանկը, որը հարկավոր է հեռացնել Ֆեյսբուքից՝ գաղտնության բարձր մակարդակ ապահովելու համար։

Ձեր հետաքրքրությունները


Հետաքրքրությունները չափազանց անձնական և գաղտնի ինֆորմացիա է այդ պատճառաով հարկավոր է ֆեյսբուքից անհապաղ ջնջել դրանք։

Ձեր ծննդյան օրը


Ծննդյայն օրը չափազանց կարևոր ինֆորմացիա է, որը կարող է օգտագործվել ձեր բանկային հաշիվներին և մյուս անձնական տվյալների հասնելու համար, այդ պատճառով հարկավոր է այն ջնջել։

Ձեր հասցեն


Բնակության հասցեն անծանոթներն ասելը այդքան էլ հեռանկարային մտահաղացում չէ, այդ իսկ պատճառով դրա՝ Ֆեյբուքում լինելը մեծ սխալ է։

Ձեր աշխատավայրը և ուսումնակ հաստատությունը


Այս ինֆորմացիան նման է տան հասցեին՝ դրա օգնությամբ մարդիկ կարող են հեշտությամբ գտնել ձեզ։ Հեռացրեք այս տեղեկությունը, ավելի ապահով լինելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել