Exclusive

Հեռուստառադիոհաղորդավար Ժակի ընտանիքում շուտով համալրում է լինելու. Ժակի կինը՝ Եվան, նրան կրկին երեխա կպարգևի։ Երջանիկ հայրիկը թեև նշեց, որ այս փուլում չի ցանկանում խոսել անձնական կյանքին վերաբերող նորության մասին, BlogNews-ին որոշ մանրամասներ պատմեց:)

Հաղորդավարի ընտանիքում մանկան ճիչը կրկին կլսվի հոկտեմբերի վերջին։  Ժակի և Եվայի դուստրը՝ 11-ամյա Սիլվին անհամբերությամբ սպասում է այդ օրվան։ «Փոքր տարիքում Սիլվին սարսափելի անհամբերությամբ էր սպասում քույր կամ եղբայր ունենալուն, ընթացքում ունեցավ թութակ, շուն։) Մի քիչ ուշացած, բայց փորձում ենք ի կատար ածել իր մեծ ցանկությունը։ Սիլվին արդեն 11 տարեկան է, կարծում եմ՝ ավելի հասուն մոտեցում է ունենալու, դառնալու է մեծ քույրիկը, ով կխնամի երեխային։ Մենք բաց թողեցինք ավելի վաղ տարիքում իրենց միասնական դարձնելու հնարավորությունը։ Ամեն դեպքում Սիլվին հիմա էլ է շատ սրտով սպասում փոքրիկի ծննդին»,- ասաց հաղորդավարը։

Ըստ Ժակի՝ երեխայի սեռը կարևոր չէ, կարևորը՝ նա առողջ լինի։ «Այդ խոսքերը հենց այնպես չեն ասվում։ Մենք տեսնում ենք բազմաթիվ դեպքեր ու հասկանում, որ երեխայի դեպքում ամենակարևորն իսկապես առողջությունն է։ Ես տարբերություն չեմ դնում սեռերի միջև։ Իհարկե, կարևոր է տոհմի, ազգանվան շարունակությունը, սակայն եթե կրկին դուստր ունենանք, կարող ենք երրորդ երեխան էլ ունենալ»,- եզրափակեց Ժակը։

BlogNews-ը շնորհավորում է զույգին ու թեթև հղիություն մաղթում Եվային։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել