Գարեջուրը պարունակում է ընդամենը 3-12 % ալկոհոլ, սակայն դա չի նշանակում, որ այդ խմիչքի ոչ չափավոր օգտագործումը չի վնասի առողջությանը, հայտնում է woman-talk.com-ը:

Գարեջրի չափից շատ օգտագործումը ոչ միայն հանգեցնում է ճարպակալման, այլ նաև ջնջում է սեռերի միջև սահմանները: Քանի որ գարեջուրը պարունակում է սիվուխայի յուղ, դրա վնասակարությունը շատ մեծ է:

Տղամարդկանց դեպքում աճում է կանացի փոր, մեծանում է կուրծքը: Դա կարող ե բերել անպտղության և սեռական կարողության անկման: Կարող է նաև սրտի իշեմիկ հիվանդության առաջացման, ապա՝ ինֆարկտի պատճառ դառնալ:

Կանանց դեպքում դա բերում է անպտղության, մեծանում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը, առաջացնում է աչքի հիվանդություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել