Գնացել էի Հայրիկյանի ներկայացուցիչների ասուլիսին, ու մեկ էլ հանկարծակի եկավ նա՝ Հայրիկյանը՝ լրիվ «խորհրդավոր» կերպարի մեջ: «Խորհրդավորը» դեռ հեչ, բա ինքնասիրահարվածության աստիճա՞նը. պարտադիր մյուս թեկնածուների անցած ճանապարհը նսեմացրեց, մի հատ էլ հայտարարեց, թե «Ես գիտեմ, որ դուք ինձ շատ եք սիրում...»: Բայց ի՞նչ գիտես, որտեղի՞ց գիտես, որ, օրինակ, ես քեզ սիրում եմ: Կամ ինչի՞ պիտի սիրեմ, սահմանադրությո՞ւնն ա պարտավորեցնում: Մի խոսքով, մեջս մի հարց առաջացավ, որ ուզում էի ուղղեմ իրեն, բայց դաստիարակությունս թույլ չտվեց. ուզում էի հարցնել՝ պարոն Հարիկյան, հիմա էկել ես ստեղ, որ ի՞նչ անես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել