Սաակաշվիլու իշխանության տարիներին այն ջավախքցիները, ովքեր Հայաստանի քաղաքացիություն էին ստացել, զանգվածաբար զրկվեցին Վրաստանի քաղաքացիությունից։ Հիմա հնարավորություն կա ստանալու Վրաստանի երկքաղաքացիություն։ Արդարադատության նախարար Ծուլուկիանին հայտարարել է, որ բոլոր նրանց, ովքեր ծնվել են Վրաստանում, անկախ նրանից, նախկինում ունեցել են քաղաքացիություն, թե ոչ, Վրաստանի արդարադատության նախարարության և երկրի նախագահի աջակցությամբ ավտոմատորեն կտրվի Վրաստանի քաղաքացիություն։ Այնպես, որ լավ կլինի Վրաստանում, մասնավորապես Ջավախքում ապրող, բայց Վրաստանի քաղաքացիություն չունեցող անձիք ունենան նաև Վրաստանի քաղաքացիություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել