Ինչու՞ դառնալ տնտեսագետ: 6 Պատճառ... որին թող ուշադրություն դարձնեն ապագա տնտեսագտները ))

1. Դու կարող ես խոսել փողի մասին, նույնիսկ եթե գրպանումդ ոչինչ չունես,
2. Միք Ջագերը և Առնոլդ Շվարցնեգերը սովորել են տնտեսագիտություն, բայց տեսեք, թե ովքեր են նրանք հիմա,
3. Երբ դու դասվես գործազուրկների շարքին, դու գոնե կգիտենաս, թե ինչու,
4. Երբ դու հարբես, դու կարող ես բոլորին ասել ,որ ստուգում ես սահմանային օգտակարության նվազող հատկությունը,
5. Դու երբեք չես կարող սխալվել , քանի որ միշտ գոյություն ունեն այլ հավասար պայմաններ,
6. Տնտեսագետ լինել նշանակում է լինել փորձագետ, ով վաղը կհասկանա , թե ինչու այսօր տեղի չունեցավ այն ամենը , ինչ նա կանխատեսել էր երեկ...
Հ.Գ. Շնորհավոր Տնտեսագետների օրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել