Ցունամիները ամենանկանխատեսելի և ջախջախող բնական աղետներից են։ Դրանց հետևանքները ուղղակի սարսափելի են թէ մարդկային զոհերի և թէ ավերածությունների տեսանկյունից։ Ստորև ներկայացնում ենք մարդկության պատմության ընթացքում գրանցված 5 ամենակործանիչ ցունամիները։

5. Ալյասկա – Մարտի 27, 1964

Հյուսիսային Ամերիկայում գրանցված ամենաուժեղ երկրաշարժի հետևանքվ առաջացավ Ալյասկայի ցունամին։  Սակավ բնակչության շնորհիվ զոհերի թիվը չանցավ 100-ը, սակայն ցունամին ոչնչացրեց Ալյասկայի ափերի զգալի մասը։

4. Լիսբոն, Պորտուգալիա – Նոյեմբերի 1, 1755

1755թ. –ի նոյեմբերի 1 –ին ահռելի ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Լիսբոնում, ինչին հաջորդել է հսկայական ցունամին։ Այս ամենի հետևանքվ մահացել է ավելի քան 100.000 զարդ և ավերակներ են առաջացել Իսպանիայում, Պորտուգալիայում և Մարոկկոյում։

3. Սումատրա, Ինդոնեզիա – Դեկտեմբերի 26, 2004

Դեկտեմբերի 26 –ին 9.1 մագնիտուդ ուժգնությամ երկրաշարժ եղավ Սումատրայի տարածքում, ինչին հաջորդեց պատմության ամենասարսափելի ցունամինեից մեկը։ Ցունամիի հետևանքով մահացավ 230.000 մարդ իսկ դրա պատճառած ավերածությունները գնահատվում են 10 մլրդ. ամերիկյան դոլար։ Աշխարհին հայտնի ինչպես Հնդկական օվկիանոսի ցունամի, դրա ալիքի բարձրություն հասնում էր 50մ և դա ծածկեց ափը 5կմ խորությամբ՝ ավերածություններ առաջացնելով 14 երկրում։

2. Հյուսիսային խաղաղովկիանոսյան ափ, Ճապոնիա – Մատրի 11, 2011

9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամիի պատճառով մահացել է 18.000 մարդ։ Ըստ Համաշխարհային Բանկի հաշվարկների, այս ցունամիի պատճառով Ճապոնիան կրել է 235 մլրդ ամերիկայն դոլարի վնաս։

1. Կրակատու, Ինդոնեզիա – Օգոստոսի 27, 1883


Կարակատու հրաբուխի ժայթքում առաջացրել է երկրաշարժ և ցունամի, ինչի արդյունքում մահացել է ավելի քան 40.000 մարդ։ Մինչև 37մ. բարձրությամբ ալիքները ամբողջովին ոչնչացրել են Մերակ և Անժեր քաղաքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել