Վերջին շրջանում այս լուսանկարը հաճախ է պտտվում համացանցով։ Երբեք այս գրառումը չէի թողնի, եթե օրը մի քանի անգամ այս նկարը չհայտնվեր իմ էջում։ Զինանշանը Հայաստանի պետական խորհրդանշաններից մեկն է, և կարծում եմ՝ ճիշտ չէ ծաղրանքի տեսքով նման մոտիվացիա հաղորդելը։ Գուցե փոքր-ինչ խիստ եմ արտահայտվում, բայց ես այդպես եմ ընկալում։ Մեր թշնամիները հաճախ հրապարակավ այրում են մեր մյուս պետական խորհրդանիշը՝ Եռագույնը, սա էլ նման մի արարք է, այն տարբերությամբ, որ մենք ենք ծաղրի ենթարկում մեր պետական խորհրդանիշը։ Կարելի է խիստ արմատական լինել, ընդդիմադիր հայացքներ ունենալ, բողոքը արտահայտելու այլ արդյունավետ տարբերակներ գտնել, բայց արժե՞ գնալ նման ծայրահեղ քայլի։ Կարծում եմ՝ ոչ։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել