Հուլիսի սկիզբը կլինի անձրևոտ. վաղը Հայաստան կներթափանցի նոր ցիկլոնՎաղը Սև ծովի տարածքից Հայաստան կներթափանցի նոր ցիկլոն, որի զդեցությունը կդիտվի անձրևների և ջերմաստիճանի իջեցմամբ: ԱՅսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նա նշեց, որ վաղվանից օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ, մասնավորապես` մարզերում:

«Ցիկլոնը կգործի հուլիսի 7-8-ը ներառյալ: Երեկոյան ժամերին մարզերում հնարավոր է նաև կարկուտ: Ցիկլոնի ազդեցությունը սրված կարտահայտվի հատկապես Լոռիի, Տավուշի և Շիրակի մարզերում, որտեղ անձրևները կսկվեն արդեն իսկ ցերեկվանից: Ցիկլոնն իր հետ նաև սառը օդային հոսանք է բերում և օդի ջերմաստիճանն աստիճանաբար կիջնի 5-6 աստիճանով»,-ասաց Սուրենյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել