Մի շատ լավ առաջարկ ճանապարհային ոստիկանությանը. առաջարկում եմ անհարկի ու անիմաստ սիգնալ տալու համար սահմանել տուգանք 5 մլն դրամի չափով կամ 3 տարի ազատազրկում։ Ու մի 2 բռի ու անգրագետ վարորդի որ պատժեն, մնացածներին տեղ կհասնի, որ էդ սիգնալի կնոպկեն 5 րոպեն մեկ ուղղակի սեղմելու ու նորմալ վարորդների, նաև հետիոտների ներվերը փչացնելու համար չի, այլ նախատեսված ա հատուկ դեպքերի համար։ Ներվերս խնայելու համար ստիպված արդեն քշելուց մեքենայիս պատուհանները փակ եմ պահում, ներսն էլ բարձր երաժշտություն միացնում, որ ամեն մի հայվանի սիգնալը չլսեմ։ Ու որպես կանոն, սիգնալ տալու մոլուցքով ավելի շատ տառապում են «քռչոտ» ու «տրաքած» մեքենաներ քշողները, իսկ ավելի լավ ու խնամված, նաև թանկարժեք մեքենաների վարորդները սովորաբար ավելի համեստ են քշում, սա էլ արդարության համար ասեմ։ Համենայն դեպս, ես այդպես եմ նկատել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել