ԱԺ-ն այսօր ձայների` 106 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը:

Մինչ քվեարկությունը վարման կարգով ելույթ ունեցավ Գագիկ Ջհանգիրյանը և նշեց, որ ՀԱԿ խմբակցությունը խնդիրները ձևակերպել և ներկայացրել է` ստորագրելով համատեղ փաստաթուղթը, և եթե կողմ են քվեարկում, դա դեռ չի նշանակում, որ կողմ են ամբողջ ԸՕ-ին: Նաիրա Զոհրաբյան իր հերթին հայտարարեց, որ ԲՀԿ-ն տեր է իր ստորագրությանը, և, հետևաբար, իրենք կողմ են քվեարկելու: «Այս համաձայնությունից հետո պետք է լուծենք այն իրականացնելու խնդիրը: Այն իրապես լուրջ լծակներ կտա ընտրակեղծիքների դեմն առնելու համար: Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ օրեսդրական դաշտում աննախադեպ երևույթ է, երբ օրինագիծ է ընդունվում «եթե»-ներով, ապա հավելեց, որ ինքը դեմ է այս նախագծին: Հակոբյանի գործընկեր ազատ-դեկոկրատ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեցին, որ դեմ է նախագծին, քանզի իր ներկայացրած առաջարկներն ընդհանրապես չեն ընդունվել, և ներկայացված փոփոխություններն ընդամենը կոսմետիկ բնույթի կետեր են: Էլինար Վարդանյանն ասաց որ «Համախմբում» կուսակցության պատգամավորները կողմ են նախագծին, չնայած դեմ են բաց համամասնական ցուցակների հարցը վերանայման կարիք ունեն:

Վստահորեն պետք է փաստեմ, որ չնայած երկօրյա ձանձրալի և բազմաժանր քննարկումներին, պառլամենտում երկրի համար առաջնային նշանակություն ունեցող իրավական փաստաթղթի շուրջ, այնուամենայիվ, համընդհանուր կոնսենսուս կար:

Հ.գ. Փաստաթղթին դեմ էին Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը, Ռուբեն Հակոբյանը, Թևան Պողոսյանը և Խաչատուր Քոքոբելյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել