Ձեզ ենք ներկայացնում 14 ամենավիթխարի կառույցների ծրագրերը, որոնք կօգնեն կերտել ապագայի աշխարհը։

13. Պինգտանգ Աստղադիտարան, Չինաստան(2016թ. -ի վերջ)
Սա կլինի աշխարհի 2-րդ ամենամեծ ռադիո-աստղադիտարանը՝ մոտ 500մ ափսեի տրամագծով։


12. Գոթարդ Բեյս թունելը, Շվեյցարիա
35 մղոն երկարությամբ, այս թունելը աշծարհում ամենաերկարն ու ամենախորն է, ինչի շնորհիվ այն հնարավորություն է տալիս հատել Ալպերը աննախադեպ արագությամբ և հարմարավետությամբ։


11. Պանամայի ջրանցքը, Պանամա
Նոր և մեծացված Պանամայի ջրանցքը հասարակությանը ներկայացվեց Հունիսի սկզբին։ Պահանջվել է 40.000 աշխատող և 5.4 մլրդ դոլար ներդրում՝ ջրանցքը 3 անգամ մեծացնելու համար։


10. Բրայդ երկնաքեր, Իրաք
Այս երկնքերի նախատեսվում է կառուցել մինչև 2026 թվականը։ Այս ամբողջովին պատված է լինելու արևային վահանակներով և ինք իրենց մատակարարելու է հոսանքով։ Դրա բարձրությունը կլինի 1142մ։

9. Ջիաոզհու, Չինաստան
Այս կամուրջի շինարարությունը ավարտվել է 2011 թվականին, ինչից հետո այն դարձել է աշխարհի ամենաերկար ծովային կամուրջը՝ ձգվելով մոտ 26 մղոն։ Այն 2 անգամ կրճատել է արևելյան Չինաստանից Հունգդաո կղզի ուղևորվողների ճանապարհը։


8. Իտաիպու ջրամբար, Բրազիլիա
2015 թվականին այս ջրամբարը արտադրել է 89.5 տեռավատ էլեկտրականություն. դա երբևէ գրանցված ամենամեծ արդյունքն է, ինչի շնորհիվա դամբարանը ապահովում է Պարագվայի և Բրզաիլիայի հոսանքի պահանջարկի համապատասխանաբար 75 և 20 տոկոսը։


7. Լոնդոնի մետրոյի նոր համակարգը, Մեծ Բրիտանիա
Սա առակա համակարգի հսկայական բարելավում է, որը Եվրոպայի ամենամեծ շինարարական ծրագիրն է։ Այն ներառում է 10 նոր գնացքի ճանաարհ և կապում է 30 գործող կայաններ՝ նոր թունելների միջոցով։ Այն շահագործման կհանձնվի 2017 թվականին իսկ լրիվ մասշտաբով կգործի 2020-ին։


6. Հիդրաբադի մետրոյի ճանապահրհներ, Հնդկաստան
Այս հսկայական կառույցի շինարարությունը կավարտվի 2017 թվականին, ինչից հետո Հնդկաստանը վերջապես կունենա հաղորդակցական գնացքային ծածկույթ։


5. Հոնգ Կոնգ-Ժուաի-Մակաու կամուրջ, Չինաստան
Այս նածագիծը կկապի Չինաստանին Պերլ գետի դելտայում գտնվող 3 քաղաքները, ստեղծելով աննախադեպ մեծության մեգապոլիս՝ 42 միլիոն բնակչությամբ։ Շինարարությունը ավարտվելու է 2017 թվականին։


4. «Աշխարհի Մոլ», Դուբայ
Դուբայի նոր մոլը 9 անգամ ավելի մեծ է լինելու, քան այնտեղ գտնվող աշխարհահռչակ «Ամերիկայի» մոլը։ Այն լինելու սեփական կլիմայով ապահովված շենք, որը ունենալու է ամեն ծառայություն։ Այս մոլի բացումը կլինի 2029 թվականին։


3. Ռիյադ Մետոր, Սաուդյան Արաբիա
Այս նածագիրը արժե 23.5 մլրդ ամերիկյան դոլար։ Այն ձգվելու է 109 մղոն և վերափոխելու է տրանսխորտային համակարգը Ռիյադում։


2. Սոնգդո, Հրվ. Կորեա
Սա աշխարհում 1-ին «խելացի քաղաք» -ն է։ Այն տեղակայված է 1500 ակր ծովափնյա հողի վրա։ Օգտագործման է հանձնվել 2015 թվականին և իր գրեթե անթերի համացանցային ծածկույթով հնարավորություն է տալիս բնակիչնեին վայելել ապագայի բերկրանքը։


1. Հյուսիս-հարավ ջրի տրանսֆեր, Չինաստան
Այս ծրգիրը փորձում է Յանգտզե գետից տեղափոխել 45 մլրդ. խորանարդ մետր ջուր դեպի երկրի ոչ պտղաբեր տարածքները։ Ավելի քան 79 մլրդ. ամրիկյան դոլար է ծախսվել այս ծրագրի վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել