Մադրիդի 10 բնակելի տներում կատարած կողոպուտի համար Իսպանիայում ձերբակալվել են հանցավոր խմբավորման 23 անդամներ, որոնցից 18-ը ծագումով Վրաստանից են՝ հայտնում է Sputnik գործակալությունը:
Իսպանիայի ազգային ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ հանցավոր խմբավորումը ղեկավարում էր «օրենքով գողը», որն իր ութամյա պատժաժամկետն է կրում Թուրքիայի բանտերից մեկում:
Մեղադրյալները գողացված իրերը վաճառում էին խանութներից մեկում, որի սեփականատերը հանցավոր համաձայնության մեջ էր հանցագործների հետ, իսկ ստացված գումարն օգտագործում էին թմրանյութեր գնելու համար:
Իսպանիայի ներքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ հանցախմբի անդամների թվում եղել են նաև դռների փականները կոտրելու «մասնագետներ»: Վրացի բոլոր հանցագործները հայտնվել են ճաղերի հետևում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել