EXCLUSIVE
Դերասանուհի Միլենա Վարդանյանը ծնվել է Երևանում, հետո ընտանիքով տեղափոխվել են Մոլդովա, որտեղ էլ ավարտել է դպրոցը: Երբ Մոլդովայից տեղափոխվեցին Մոսկվա, Միլենան ընդունվեց Օստանկինոյի հեռուստահաղորդավարության դպրոցը, որից հետո երաժշտական հեռուստաալինքերից մեկում աշխատել է որպես հաղորդավարուհի: Աշխատելու տարիներին դերասանուհին հասկացել է`հաղորդավարի աշխատանքը իրենը չէ և մեկնել է Իտալիա, որտեղ էլ մոդելավորման դասեր է անցել: Մեկ տարի սովորելուց հետո վերադարձել է Մոսկվա, որտեղ ներկայացրել է հագուստի իր հավաքածուն: Հասկանալով, որ այս ճանապարհը իրենը չէ կրկին վերադարձել է Իտալիա, որտեղ էլ ստացել է դրասանի կրքություն: Խաղացել է բազում ներկայացումներում, ֆիլմերում և այս ամենը թողնելով՝ վերադարձել է Երևան:
- Միլենա, այդքան լեցուն կյանք ունենալուց հետո, ինչո՞ւ վերադարձար Երևան
- Գիտես, երբ վերադարձա Երևան, չէի պլանավորում որ պետք է այսքան երկար մնամ այստեղ: Եկա, քանի որ շատ էի կարոտել ընտանիքս և ցանկացա մի քիչ հանգստանալ: Երբ եկա, ինձ առաջարկեցին նկարահանվել ֆիլմում, ես էլ մտածեցի, իսկ ինչու ոչ: Ես հավատում եմ ճակատագրին և մտածում եմ, որ կյանքում կան բաներ, որոնք հենց այնպես չեն լինում: Երբ գլխիս այդքան շատ առաջարկներ թափվեցին, ես մտածեցի՝ ճակատագիր է: Ես չգիտեմ՝ ինչ կարող է լինել հետո, գուցե մնամ, կամ գուցե վերադառնամ Իտալիա:
- Այսինքն միշտ չէ՞, որ ամեն ինչ պլանավորում ես
- Չէ գիտես, ամեն ինչ պլանավորում եմ: Հիմա ինձ համար լավ է այստեղ և դա է պատճառը, որ կմնամ այստեղ, իսկ եթե ինչ-որ բան սրտովս չլինի, այլ բան կձեռնարկեմ: Ես սիրում եմ էքսպերիմետներ անել, անգամ իմ մասնագիտության հետ կապված: Ես դիզայներ եմ եղել, հաղորդավարուհի, հետո հասկացել եմ, որ դերասանի մասնագիտությունն է իմը:
- Իտալացի տղաներին չհաջողվե՞ց քո սիրտը գրավել:
- Ոչ: Գիտես պետք է ասեմ, իտալաիցները ինչ որ չափով նման են հայ տղաներին, բայց ավելի տաքարյուն են: Իտալացիները ուրիշ ձև են ապրում, իսկ մեր տղամարդիկ շատ ջենտլմեն են: Ամեն դեպքում ես կցանկանամ, որ իմ կողքի տղամարդը հայ լինի: Չնայած գիտես, երբ մտածում եմ ամուսնության մասին, հասկանում եմ, որ ազգությունն այդքան էլ նշանակություն չունի:
- Դու արդեն երեսուն տարեկան ես և չեմ հավատա, եթե ասես, որ կողքիդ սիրելի մարդի չի եղել:
- Իհարկե եղել են հարաբարություններ, դրանցից մեկն էլ հինգ տարի է տևել: Հիմա միասին չենք, բայց չեմ ցանկանա դրա մասին խոսել:
- Միլենա, քո քույրը՝ Ելենան, բավականին հայտնի է, արդյո՞ք նրա շնորհիվ քեզ սկսեցին առաջարկներ անել:
Գիտես՝ ոչ: Ես կարծում եմ՝ դա այդպես չէ: Եթե դու չունես տաղանդ, քեզ ոչ մի տեղ չեն կանչի: Ինչքան էլ որ դու գեղեցիկ լինես, բայց եթե տաղանդ չունենաս, ապա ոչ մեկի պետք չես լինի: Ոչ մի ռեժիսոր չի ցանկանա, որ իր ֆիլմը տապալվի վատ դերասանուհու պատճառով: Քույրս իհարկե ոչ մի կերպ չի ազդում իմ կարիերայի վրա: Առաջին ֆիլմը, որտեղ նկարահավեց Գոռ Վարդանյանին «Հրեշների գայլը» գեղարվեստական ֆիլմն էր: Գոռը Միլենային հրավիրել էր հանդիպման, որին գնացել էի նաև ես, նա էլ ինձ տեսավ և առաջարկեց նկարահանվել ֆիլմում:- Ամեն դեպքում այդ ֆիլմը շատ քննադատվեց, ի դեպ քո տեսարանները ևս: Դու ինչ կասե՞ս:
- Պետք է ասեմ, որ Գոռի ֆիլմը իմ հետագա դերասանական կարիերայի վրա դրական ազդեց, անգամ չխանգարեց: Ես այսպես ասեմ, որ յուրաքանչյուր ֆիլմի մասին մարդիկ կարող են տարբեր կարծիքներ ունենալ: Այս ֆիլմն էլ ունեցավ իր հանդիսատեսը: Ինձ ամեն դեպքում դուր եկան, թե իմ տեսարանները, և թե ֆիլմը:
- Գոռի ֆիլմից հետո քեզ հրավիրեցին նկարահանվելու «Թաքնված սեր» հեռուստասերիալո՞ւմ
- Այո, ինձ զանգահարեցին «Շանթ» հեռուստատեսությունից և ասացին, որ ուզում են ինձ տեսնել իրենց ֆիլմում: Գնացի քասթինգին, նրանք գիտեին, որ ես մի քիչ լեզվային խնդիր ունեմ, բայց դա չխանգարեց ֆիլմում նկարահանվել: Խաղում եմ երգչուհու կերպարում. ինձ շատ է դուր գալիս իմ դերը՝ հետաքրքիր է և տարբերվող: Ես ամեն դեպքում սիրում եմ այնպիսի կերպարներ, որոնք իմ էությունից շատ են տարբերվում: Գոռի Ֆիլմում ես քիլլեր էի, որը իհարկե հատուկ չէր ինձ, բայց ինձ հաճելի էր խաղալ:- Երևանում քիչ ընկերներ ունե՞ս
- Այո, նրանք շատ քիչ են, բացի այդ ես հիմա այնքան էլ շատ ժամանակ չունեմ ընկերների հետ հանդիպելու: Ծանրաբեռնվածությունս այնքան խիտ է, որ շատ բան չեմ հասցնում: Ես հիմա կատարելագործում եմ իմ հայերենը, և պետք է ասեմ, որ իմ դերին պատրաստվում եմ մի քիչ ավելի երկար, քանի մյուս դերասնները: Իմ ամենամոտ ընկերը դա իմ քույրն է, ում հետ ես սիրում եմ ժամանակ անցկանցել:
- Օրինակ, երբ քայլում ես փողոցում, քեզ արդեն ճանաչո՞ւմ են:
- Պատկերացրու՝ այո: Պետք է ասեմ, որ դա սկսեվեց հենց Գոռի ֆիլմից. ասում էին նայեք քիլլերն է գալիս: Հիմա արդեն «Թաքնված սեր» սերիալից էլ են ճանաչում, շատերն անգամ գրում են, ասում են դուր է գալիս իմ դերը, որ թե ինչքան լավ եմ ես խաղում: Ինձ շատ հաճելի է: Գիտես տղաների կողմից էլ է ուշադրությունը շատացել, իհարկե ունեմ նաև երկրպագուներ, բայց նրանից ոչ մեկ իմ սրտին չի դիպչել: Երևի պատճառներից մեկն էլ այն է, որ ես հիմա ավելի շատ կենտրոնացած եմ իմ կարիերայի վրա:
- Դերասանները շատ կարևորում են իրենց ստացած հոնորարները: Դու գոհ ե՞ս քո հոնորարաներից:
- Պատկերացու՝ այո: Դա ինձ համար իրականում կարևոր է: Հիմա այն ինչ ստանում եմ, ինձ լրիվ բավական է: Հասականում ես՝ դերասանի գործը հեշտ չէ, շատ մարդկանց կարող է թվալ, որ բավականին հեշտ է, բայց այդպես չէ: Դու պետք է միշտ խնամաված լինես, միշտ ներկայանալի տեսք ունենաս, դու մեծ եռանդ ես դնում քո դերի և խաղի վրա, և ես կարծում եմ, որ այդ աշխատանքը պետք է գնահատված լինի:
- Իսկ հիմնականում ի՞նչի վրա ես ծախսում ստացածդ գումարը:
- Իհարկե գնումներ կատարել ևս սիրում եմ, բայց ավելի շատ սիրում եմ գնել դեմքի խնամքի պարագաներ: Սիրում եմ նաև գլխարկներ գնել. հատուկ թուլություն ունեմ: Ափսոս՝ հիմա ես և դու Մոսկվայում չենք, ես քեզ ցույց կտա իմ զգեստապահարանը և գլխարկների քանակությունը: Ի դեպ, քաղցրավենիք եմ սիրում գնել և ուտել:
- Այսինքն չե՞ս վախենում գիրանալուց
- Ոչ իհարկե: Փառք Աստծո, ես չեմ գիրանում և երբեք էլ դիետաներ չեմ պահել: Ավելին ասեմ՝ ինձ ոչինչից չեմ զրկում, պարզապես երբ աշխատում եմ, սիրահարվում, կամ տարվում եմ ինչ որ բանով ես կորցնում եմ ախորժակս:
- Իսկ պատրաստել սիրո՞ւմ ես
Ոչ, չեմ սիրում: Իհարկե պատրաստել կարողանում եմ և եթե պատրաստում եմ, ապա միայն իտալական խոհանոց, քանի որ այն հեշտ է պատրաստել: Ես հոգնում եմ պարտասլեուց, գուցե դա վատ է:
- Իսկ ի՞նչը չես կարող ներել
- Դավաճանությունը: Ինչը եղել է իմ կյանքում, պետք է ասեմ, որ շատ ցավոտ էր: Կարող է ժամանակի ընթացքում այն անցնում է, բայց երբեք չես մոռանում: Չեմ սիրում այն մարդկանց, ովքեր կարող են քեզ ցավեցնել:
- Ի՞նչ է քեզ պակասում, գուցե էլ ավելի լիարժեք զգալու համար:
- Ես հիմա եկել եմ այն կետին, որ ինչ նպատակներ և երազանքներ ունի, բոլոր կատարվել են: Ես ինձ շատ լիարժեք եմ զգում: Երևի ինձ հիմա միայն ընտանիքն է պակասում: Ես վստահաբար կարող եմ ասել, որ երջանիկ մարդ եմ. ընտանիքս կողքիս է և ես էլ ունեմ սիրելի աշխատանք:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Արտ-տնօրեն՝ Կարեն Անտինյան
Հագուստը՝ Արփինե Կոշտոյանի/Kostoyan fashion/
Մոդել՝ Վահագն Մարտիրոսյան