Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, ինչի օգտին հունիսի 23-ին քվեարկեց բրիտանացիների 52 տոկոսը, կարող է և չկայանալ, գոյություն ունեն տարբեր միջոցներ, որ երկիրը մնա Եվրամիությունում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Ես կարծում եմ, որ կան տարբեր միջոցներ»,- Ասպենում Գաղափարների փառատոնի ժամանակ ասել է Քերին՝ ի պատասխան դահլիճից ուղղված այն հարցի, թե կարո՞ղ է արդյոք Մեծ Բրիտանիան «հետ դառնալ» հանրաքվեի արդյունքների իրագործման հարցում:

Նա նշել է. «Որպես ԱՄՆ-ի պետքարտուղար՝ ես չեմ ցանկանում, որ բրիտանացիները դուրս գան Եվրամիությունից: Դա սխալ կլինի: Գոյություն ունեն տարբեր միջոցներ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել