EXCLUSIVE

Վերջերս Սոչի քաղաքում նկարահանվեց Նարեկի ու Գևորգ Մարտիրոսյանի «Դույ-Դույ» երգի տեսահոլովակը։ Տեսահոլովակի ռեժիսորն է Արսեն Երեմյանը,  օպերատորը՝  Սուրեն Թադևոսյանը։ Երգի խոսքերի հեղինակը Նարեկն ու Գևորգն են։ Երաժշտությունն ու գործիքավորումն արել է Նարեկը. երգը ձայնագրել են «PlayBack» ձայնագրման ստուդիայում։

«Երկու տարի առաջ Գևորգի հետ որոշեցինք, որ պետք է միասին համագործակցենք: Ստեղծեցինք երգը և քանի որ մի քիչ ձգձգվեց երգի ձայնագրուման աշխատանքները, որոշեցինք այնպիսի բան անել, որ տարբերվի տեղական շուկայի մնացած տեսահոլովակներից: Ստեղծեցինք շատ հիթային երգ, ինչպես նաև հիթային տեսահոլովակ»,-BlogNews.am-ի հետ զրույցում պատմեց Նարեկը:

Տղաները տեսահոլովակը նկարահանել են Սոչիում. «Տեսահոլովակը հատուկ սյուժետային գիծ չունի, պարզապես ուրախ, ամառային, վառ գույներով հետաքրքիր տեսահոլովակ է: Պետք է ասեմ, որ երգն առանձնապես սյուժե չի էլ պահանջում: Սոչիում տեսահոլովակ նկարահանելն ավելի թանկ է, քան Հայաստանում, քանի որ ամբողջ անձնակազմին Հայաստանից ենք բերել»: Ի դեպ Նարեկը և Գևորգը երգն արդեն առիթ են ունեցել ներկայացնելու Սոչիի ակումբներից մեկում: 

Նարեկը նշում է, որ այս երգը կոմերցիոն բնույթ կունենա, քանի որ երգը ստեղծվել հենց այդ նպատակով. « Ով ծանոթ է իմ ստեղծագործական կյանքին, ապա կիմանան, որ այս տեսակ երգերը ինձ համար զուտ կոմերիցիոն նպատակ ունեն: Չեմ ասում, որ երգը վատն է, քանի որ կոմերցիոն երգն էլ պետք է որակյալ լինի»:

Նարեկի և Գևորգի տեսահոլովակի պրեմիերան չի ուշանա: Ինչպես Նարեկը նշեց, այն նախնական տվյալներով կլինի հուլիսի 5-ին: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել