Վակուումային փաթեթը վնասակար միկրոբների զարգացման համար իդեալական վայր է, պնդում են դանիացի գիտնականները:

Տեխնիկական համալսարանի գիտնականները լաբորատոր պայմաններում ուսումնասիրել են վակուումային փաթեթներում պահվող տարբեր սննդամթերքներում Listeria monocytogens-ը բակտերիայի աճը: Փորձերը ցույց են տվել, որ առանց թթվածնի միջավայրում բակտերիան 14 անգամ ավելի ագրեսիվ է դառնում: Բակտերիան կարող է աճել նույնիսկ այն ժամանակ, երբ վակուումային փաթեթով սննդամթերքը դրված է սառնարանում:

 

Գիտնականները բացատրել են, որ անթթվածին փաթեթում Listeria monocytogens բակտերիան իրեն այնպես է պահում, ինչպես աղիքներում. ավելի ագրեսիվ է դառնում:

Նրանք խորհուրդ են տալիս այդպիսի փաթեթներով սննդամթերքը չգնել, իսկ վակուումային փաթեթներն օգտագործել միայն ճանապարհորդությունների ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել