Tert.am-ը գրում է.

Կարևոր չէ՝ Էրդողանը «ներողությո՞ւն» ասաց, թե պարզապես իր զղջումն արտահայտեց ռուսական ուղղաթիռը խոցելու համար, կարևորն այն է, որ ցանկանում է իր հարաբերությունները բարելավել Ռուսաստանի հետ. Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Այստեղ պետք է դիտարկել, որ ոչ միայն Թուրքիայի կողմից էր քայլ արվել, այլ, ես համոզված եմ, որ թուրք-ռուսական դիվանագիտական շփումներից որոշ նախանշաններ կային. Ռուսաստանն էլ փորձում էր որոշ ձևերով իր հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: Նշեց, որ այս հաշտեցման գործընթացը աշխարհաքաղաքական պատճառներ ունի:

«Նախաձեռնությունը, իհարկե, Թուրքիայի կողմից է եղել, և պատահական էլ չէ, որ Թուրքիան որոշեց իր հարաբերությունները կարգավորել միաժամանակ և՛ Ռուսաստանի հետ, և՛ Իսրայելի հետ»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը՝ նշելով, որ հիմա Թուրքիան խնդիրներ ունի Մերձավոր Արևելքում և դրանք լուծելու համար իր քաղաքականությունն է փոխում:

Դիտարկմանը, թե թուրքական կողմը նշել է, որ Ադրբեջանն է միջամտել, որ ռուս-թուրքական հարաբերությունները բարելավվեն, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց, որ նման բան հնարավոր չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել