Tert.am-ը գրում է.

Չնայած հունիսի 2-ի ՀՀ կառավարության նիստում ծախսերի խնայողության անցնելու կոնտեքստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ գործադիր մարմինն այսուհետ կամրագրի նվազագույն արժեք ունեցող ավիատոմս կամ դրա նկատմամբ մինչև 8 տոկոս տարբերություն ունեցողը և  մեկնելու են միայն «էկոնոմ» կարգով, օրեր անց՝ հունիսի 14-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համար Պաշտպանության նախարարությունը 965 հազար դրամով բիզնես կլասի 1 տոմս է գնել՝ Մոսկվա երկօրյա այցի համար:


Կառավարության նույն նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր. «Առաջարկությունը հիմնավոր է և անհրաժեշտ է կատարել այդ փոփոխությունը: Այս ուղենիշները չեն տարածվում միայն հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի նախագահի և վարչապետի գործուղումների վրա»:


Իսկ դեռ անցյալ  տարվա դեկտեմբերի նիստում ներկայացնելով ուղևորությունների նոր կարգը, կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանն ասել էր, որ էկոնոմ դասի տոմսերով կգործուղվեն նաև նախարարները, բացառությամբ այն դեպքերի, երբ թռիչքի տևողությունը 8 ժամից ավելի է:


Tert.am-ը պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին հարց ուղղեց, թե ինչու է հունիսի 14-16-ի համար ՊՆ-ն Երևան-Մոսկվա-Երևան բիզնես կլասի 1 տոմս գնել 965 հազար դրամով, այն դեպքում, երբ վարչապետը հորդորել է օգտվել միայն էկոնոմ կլասից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել