Սարանսկի «Մորդովիա»-ն 2 տարվա պայմանագիր կստորագրի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովի հետ։

Պայմանագիրը կսկսի գործել անմիջապես այն բանից հետո, երբ Սարկիսովը բուժզննում կանցնի։

Սարկիսովը 2014 թվականից հանդես էր գալիս «Վոլգա»-ում, որտեղ անցկացրած 38 խաղում 15 գոլ է խփել։ Նա խաղացել է նաև «Շիննիկ»-ում և «Ուրալ»-ում։

Հավելենք, որ մրցաշրջանին նախապատրաստությունը 29-ամյա հարձակվողն անցկացրել է «Ամկար»-ի կազմում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել