Հանրապետության տարածքում`

Հունիսի 28-ին առանձին շրջաններում, 29-30-ը հյուսիսային շրջաններում, հուլիսի 1-2-ը շրջանների մեծ մասում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 28-30-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 1-2-ը կնվազի 3-4 աստիճանով: 

Երևանում`

Հունիսի 28-ին, հուլիսի 1-2-ը` երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Հունիսի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հունիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`   38.10C (1993 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`       10.30C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`  23.90C

ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել