Հա իբր ինչ վատ բան է ասել Հռոմի Պապն ընտանիքի գաղափարի մասին: Հազար ներողություն, որ Հռոմի Պապի անունը օգտագործում եմ էս գրառման մեջ, բայց...
Մեջբերում եմ. «Հայ և Կաթոլիկ եկեղեցիներն ընտանիքի մասին նույն ընկալումն ունեն, որը հիմնված է ազատ կամքով ու հավատարմությամբ ծնված սիրո արդյունք հանդիսացող տղամարդու և կնոջ ամուսնության վրա»:

Հա ի՞նչ.... ճիշտ չի ասու՞մ: Մենակ թե լիբերալ ու ազատամիտ էրևալու փորձեր չանեք էլի: Էս էտ թեման չի: Գեյ եք, լեզբի եք, հարց չկա ձեր կյանքով ապրեք... Հիմա որ Հայ Առաքելական եկեղեցին կամ Կաթոլիկ եկեղեցին ընտանիքի մասին այլ ընկալում ունենար կամ, եթե եկեղեցով ամուսնանալը օրենքով թույլատրվեր Հայաստանում քանի՞ գեյ էր եկեղեցով ամուսնանալու կամ քանի՞ լեզբի էր պրիզնատ գալու որ ինքը լեզբի ա:

Իրենց սեռական կողմնորշման մասին պրիզնատ գալու առումով բառիս բուն իմաստով քաքլան են, բայց սրտնեղվում են ընտանիքի մասին ընկալումներ լսելիս: Պարադոքս

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել