Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել է, որ շոտլանդական խորհրդարանը կարող է վետո դնել Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու վրա, հայտնում է korrespondent.net-ը:

BBC-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Շոտլանդիայի խորհրդարանը պետք է պաշտոնապես համաձայնի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, և որ նա խորհրդարանականներին կոչ կանի քվեարկել դրա դեմ:

«Շոտլանդիան հստակ և վճռականորեն քվեարկել է այն բանի համար, որ մնա որպես Եվրամիության մաս»,- ընդգծել է Սթերջենը: Ավելի վաղ նա նշել էր, որ Brexit-ը կարող է պատճառ դառնալ Շոտլանդիայի անկախության հարցով երկրորդ հանրաքվե անցկացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել