Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Տեխաս նահանգում ընտանեկան վեճի ընթացքում կինը գնդակահարել է երկու դուստրերին, ինչից հետո սպանվել է ոստիկանների կողմից, հաղորդում է  New York Daily News պարբերականը։

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ 42-ամյա Քրիստի Շիթոնը գնդակահարել է երկու դուստրերին՝ 22-ամյա Թեյլորին և 17-ամյա Մեդիսոնին վեճի ժամանակ, որը շարունակվել է նաև փողոցում։

Ինչպես գրում է Houston Chronicle-ը՝  միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 17.00-ին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել