Արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության պաշտոնական կայքը անդրադարձել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստանյան այցին:

«Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ մեկ դար առաջ օսմանյան ուժերի կողմից հայերի զանգվածային  կոտորածը որակել է որպես ցեղասպանություն:

«Այս ողբերգությունը, այս ցեղասպանությունը սկիզբ դրեց նախորդ դարի բոլոր մեծ աղետներին», - ասել է հովվապետը նախագահական նստավայրում ելույթի ժամանակ:

Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Պապը շեշտում է ցեղասպանություն բառը: Առաջին անգամ նա այն արտասանել է 2015 թ.՝ բարկացնելով Թուրքիային. « Հայերի ցեղասպանությունը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»:

Անկարան ետ է կանչել իր դեսպանին Վատիկանից՝ ի նշան բողոքի: Նրանց հարաբերությունները սառեցված կմնան այնքան ժամանակ, քանի դեռ կաթոլիկ եկեղեցին մտահոգված է Մերձավոր արևելքի քրիստոնյաների վիճակով՝ խնդիր, որտեղ Թուրքիան առանցքային դեր է խաղում:

Անկարան համաձայն է, որ 1915-1917 թթ. էթնիկ պայքարի և տեղահանման գործընթացի ժամանակ շատ հայեր են զոհվել՝ մոտ 300,000 մարդ: Հայաստանը պնդում է, որ տեղի է ունեցել ցեղասպանություն, որին զոհ է գնացել 1,5 միլիոն մարդ:

Ֆրանցիսկոսը երկրորդ պապն է, որն այցելեց Հայաստան՝ Խորհրդային միության փլուզումից և անկախություն ստանալուց հետո: Հռոմի պապ Ջոն Փոլ Երկրորդը այցելել է Հայաստան 2001 թ.:

Ուղևորությունը կլինի վերջինը, որ պապը կկատարի Եվրոպայի շրջագծի վրա, որտեղ կաթոլիկները կազմում են բնակչության փոքրամասնություն: Սրան նախորդել են այցելությունները դեպի Ալբանիա և Բոսնիա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել