Panorama.am-ը գրում է.

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին այսօր Գյումրիում բերման են ենթարկել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը:

«Շահենը պատրաստվում էր Պապ Ֆրանցիսին ներկայացներ, որ առաջին քրիստոնյա երկրում` Հայաստանում կան շուրջ 2 տասնյակ քաղբանտարկյալներ....Հատուկ ծառայությունները գաղտնալսել են Շահենին, այլ տարբերակ չկար, որ տեղեկանային: Սա լկտի պահվածք է, մարդու իրավունքների կոպիտ խախտում, մարդուն բերման են ենթարկել փողոցում քայլելու ժամանակ...», -գրել է Սանասարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել