«Նախնական որոշում ունեի, սակայն այսօր նախագահի թեկնածուների հետ զրուցելիս պարզվեց, որ ՍԴ դիմելու իրավունք ունեն նաև իրենք: Այսինքն` մինչև այս պահը, եթե ես կարծում էի, որ կարող եմ դիմել միայն ես, ապա … այս պահին ներկայացուցիչներս պարզում են, թե ՍԴ մյուս թեկնածուները ևս կարո՞ղ են դիմում տալ, թե ոչ»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում՝ մեկնաբանելով ՍԴ դիմելու-չդիմելու որոշումը, ասաց ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:
Ամենախնդալուն էն ա, որ Հայաստանին անկախություն «պարգևած» ու դրանից հետո Քոչարյանի կշտին սահմանադրական բարեփոխումներով զբաղված Հայրիկյանը Սահմանադրության դրույթներից տեղյակ չի: Ու հարց ա առաջանում` նախագահի թեկնածու ես առաջադրվում, ժիվոյ միշեն ես դառնում, որ ի՞նչ անես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել