բացել լրահոսը
24.06.2016  19:42

Նախընտրական մանիպուլիացիաներն ու «Նաիրիտը»

Anushik Abgaryan

Վերջին օրերին ԶԼՄ-երում հետաքրքիր ու տարօրինակ զարգացումներ են նկատվում: Խոսքը «Նաիրիտ» գործարանի շուրջ առկա նոր զարգացումների ու ինտրիգի մասին է: Վերջին մի քանի օրերին քաղաքական որոշ ուժեր հանդես են գալիս գործարանի վերաբերյալ հայտարարություններով:

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները գործարանի վերագործարկման հետ կապված պայքարի նոր տարբերակ են մտածել: Նրանք դիմել են ԱԺ պատգամավորներ ունեցող բոլոր քաղաքական ուժերի աջակցությանը` իրենց կողքին կանգնելու և «Նաիրիտը» վերագործարկելու ուղղությամբ օրենսդրական փաթեթ մշակելու առաջարկով: «Ալյանս», «Համախմբում» կուսակցությունները, ՀԱԿ-ը արդեն հայտարարել են, որ կանգնած են նաիրիտցիների կողքին:

Չեմ պաշտպանի, ոչ էլ կքննադատեմ հիշյալ կուսակցություներին ու դրանց պատգամավորներին, քանի որ դա իրենց քաղաքական գաղափարներին ու հայացքներին վերաբերող գործընթաց է, անտարբեր մնալ ևս չեմ կարող: Փորձեմ ներկայացնել որոշ նյուանսներ. այստեղ մենք գործ ունենք ակնհայտ քաղաքական մանյովրների ու մանիպուլիացիոն հնարքի հետ: Տվյալ պահին «Նաիրիտի» շուրջ առկա է խնդիր և որոշակի լարվածություն, քանի որ աշխատակիցները ցանկանում են, որպեսզի այն վերագործարկվի, դրան հասնելու համար դիմում են ամենատարբեր միջոցների: Հայրենի քաղաքական ուժերն իրենց հերթին, ունենալով ԱԺ-ում առաջիկա հինգ տարիներին ներկայանալու ցանկություն, ամեն կերպ փորձում են տվյալ գործընթացում տեղավորել իրենց կուսակցական շահերն ու քաղաքական ամբիցիաները, իսկ նաիրիտցիները դա ընկալում են որպես սրտացավություն: Հարկ է ևս մեկ անգամ հիշեցնել, որ ընդամենը հաշված ամիսներ հետո ՀՀ-ում պառլամենտական ընտրություններ են և նախըտրական մրցավազքի ստարտ արդեն տրված է կարծես:

Հ.գ. Միանգամից հարց առաջացավ. 2017թ. խորհրդարան ընտրություններից հետո ո՞վ է հիշելու «Նաիրիտի» ու նաիրիտցիների մասին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 733 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝