Tert.am-ը գրում է.

«Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի»-ի անդամ Ժիրայր Սեֆիլյանը ցանկանում է տեղափոխվել առանձին խուց: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի»-ի անդամ Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը` բացատրելով, թե ինչու Սեֆիլյանն ու ինքը նման մտահոգություններ ունեն:

«Այնտեղ, որտեղ Ժիրայր Սեֆիլյանն է, պետք է ամեն ինչ լինի օրենքի տառի համաձայն և հետևաբար, նրա նկատմամբ կլինի խստություն, իսկ քանի որ Սեֆիլյանի հանդեպ կա հատուկ վերաբերմունք, հատուկ խստություն պետք է լինի նրա  խցակիցների նկատմամբ, որոնք  կտրամադրվեն Սեֆիլյանի դեմ»,-նշեց փաստաբանը՝ մասնավորեցնելով, որ մտահոգություններից մեկը վերաբերում է հեռախոսներ ունենալուն։

Ըստ Տիգրան Հայրապետյանի՝ հայտնի է, որ գործող կարգի համաձայն` բանտարկյալներին չի թույլատրվում ունենալ հեռախոս, սակայն այն համատարած խախտվում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել