Tert.am-ը գրում է.
Բրյուսելը պաշտոնապես դիմել է Լոնդոնին՝ առաջարկելով հնարավորինս շուտ ներկայացնել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին դիմումը: Այդ մասին հետևում է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրախորհրդարանի խոսնակ Մարտին Շուլցի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և ԵՄ-ում նախագահող Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի համատեղ հայտարարությունից, որը հրապարակվել է ԵՄ խորհրդի կայքում:
 
Հայտարարությունում նշվում է, որ ազատ և ժողովրդավարական գործընթացի ընթացքում Մեծ Բրիտանիայի ժողովուրդն արտահայտել է իր ցանկությունը՝ դուրս գալ ԵՄ-ից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել