Panorama.am-ը գրում է.

Նախօերին Մեծ Բրիտանիայում կայացած Եվրամիության կազմից դուրս գալու հանրաքվեում հաղթանակ են տոնել դաշինքի կազմից դուրս գալու կողմնակիցները: Հանրաքվեին մասնակցած  բրիտանացիների 52 տոկոսը  քվեարկել է Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու օգտին, 48-ը՝ դեմ: Հանրաքավեի արդյունքների, ինչպես նաև գործընթացի կարևորագույն շեշտադրումների վերաբերյալ panorama.am-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ:

«Կարծում եմ, որ  այս ամբողջ գործընթացի` միջազգային հանրությանը ուղղված գլխավոր ուղերձն անկախության և ինքնիշխանության կողմակիցների հաղթանակն է: Երկրորդ կարևորագույն շեշտադրումը  երկրի տարբեր շրջանների և շերտերի քվեարկության տարբերությունն է: Մասնավորապես` ակնառու է մետրոպոլիայի և ինքնավար շրջանների քվեարկության տարբերությունը: Հատկանշական է, որ օրինակ` Շատլանդիան, Հյուսիսային Իռլանդիան քվեարկել են ԵՄ կազմում մնալու օգտին: Կարծում եմ, դա շատ բնական է և օրինաչափ: Օրինակ` ԽՍՀՄ պարագայում միութենակասն հանրապետությունների կազմում գտնվող ինքավար միավորները մշտապես աջակցում էին Մոսկվային:Օրինակ Աջարիան , Աբխազիան և Հարավային Օսիան`Վրաստանի պարագայում կամ Լեռնային Ղարաբաղը` Ադրբեջանի դեպքում:  Սա անմիջական մետրոպոլիայի ճնշումներից խուսափելու մի յուրօրինակ պատնեշ էր: Իսկ միության փլուզումից հետո սրանց մոտ նոր ուժով դրսևորվեց ինքնորոշման գերակայությունը»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել